Logo

Մադրիդի «Մաստերս». Խաչանովը պարտվել է առաջին շրջանում

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:24 / 03.05.2022ՍՊՈՐՏ
Կարեն Խաչանով-2022

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն անհաջողության է մատնվել հերթական միջազգային մրցաշարում։

Մադրիդում ընթացող «Մաստերս» շարքի մրցաշարի առաջին շրջանում 25-ամյա թենիսիստը 3։6, 4։6 հաշվով պարտվել է ֆրանսիացի Լյուկա Պույին։ Հանդիպումը տևել է 1 ժամ 36 րոպե։ Խաչանովը 5 անգամ գնդակը մատուցել է խաղահրապարակի սահմաններից դուրս և չի իրացրել 7 բրեյք-փոյնթից (երբ մատուցումն ընդունող թենիսիստը պետք է շահի ևս մեկ խաղարկում՝ գեյմում հաղթելու համար) և ոչ մեկը։

Շուրջ 6,7 մլն եվրո մրցանակային հիմնադրամով մրցաշարի հաջորդ փուլում համաշխարհային դասակարգման սանդղակում 174-րդ վարկանիշն ունեցող ֆրանսիացին հանդիպելու է աշխարհի 5-րդ ռակետ հույն Ստեֆանոս Ցիցիպասին։

Խաչանովն արդեն ավելի քան 1 տարի չի դարձել նշանակալի մրցաշարերի հաղթող։ Նրա վերջին լուրջ ձեռքբերումը եղել է 2021 թվականի օգոստոսի 1-ին, երբ դարձել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա