Logo

Բռնցքամարտի ԵԱ. Կարեն Տոնականյանը պարտվեց 1/8 եզրափակիչում

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:13 / 25.05.2022Բռնցքամարտ
null

Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության 60 կգ քաշային կարգի 1/8 եզրափակիչում Կարեն Տոնականյանը մենամարտեց Հունգարիայի ներկայացուցիչ Ռոլանդ Վերեշի հետ: Ցավոք, մեր բռնցքամարտիկը պարտվեց 1:4 հաշվով և դուրս մնաց պայքարից:

Հիշեցնենք, որ այսօր ռինգ էին դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչներ Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ) և Վախթանգ Հարությունյանը (75 կգ):

Հարությունյանը միավորներով զիջել էր Գերմանիան ներկայացնող Բոակի Կևին Շչումանին, իսկ Հովհաննիսյանը, հաղթելով  բուլղարացի Կրիստիան Դիմիտրով-Ստեֆանովին, դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ մրցելու է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր բելգիացի Վիկտոր Շելստրատի հետ:

Առաջնության մենամարտերը կարող եք դիտել  «Վիվառո սպորտ պլուս»  և  «Վիվառո Արենա»  հեռուստաալիքներով:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա