Logo

Հայտնի է «Ռոլան Գարոսում» Կարեն Խաչանովի երրորդ մրցակիցը  

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:18 / 25.05.2022ՍՊՈՐՏ
Karen Xachanov-2022

Թենիսի «Մեծ սաղավարտի» շարքի հերթական մրցաշարում՝ Ֆրանսիայի բաց առաջնությունում, ռուսաստանցի Կարեն Խաչանովի մրցակիցն է լինելու աշխարհի 11-րդ ռակետ բրիտանացի Կեմերոն Նորին։

Երկրորդ շրջանի խաղում Նորին 2 ժամ 29 րոպեում 6:3, 6:4, 6:3 հաշվով հաղթել է ավստրալացի Ջեյսոն Կաբլերին։ Համաշխարհային դասակարգման սանդղակում 25-րդ վարկանիշն ունեցող Խաչանովն այս մրցաշարում արդեն հաղթել է պորտուգալացի Նունու Բորգեսին (6:3, 2:6, 6:4, 6:4) և բոլիվիացի Ուգո Դելյենին (4:6, 6:4, 7:6 (7:1), 6:3)։

«Ռոլան Գարոսի» 1989 թվականի մրցաշարի կիսաեզրափակիչի մասնակից, ռուսաստանցի Անդրեյ Չեսնոկովը Խաչանով – Նորի խաղի մասին «Чемпионат» կայքին ներկայացրած մեկնաբանությունում նշել է. «Տեսել եմ Լիոնում Նորիի անցկացրած բոլոր հանդիպումները։ Չեմ կարող ասել, թե ինչպես կընթանա նրա հետ Խաչանովի հերթական մրցավեճը։

Մեկ տարի առաջ Կարենը հողածածկ խաղահրապարակում նրան պարտվել է 1:6, 1:6 հաշվով։ Սակայն հիմա Խաչանովը շատ ավելի լավ տպավորություն է թողնում, քան անցյալ տարի։ Լավ հանդիպում է սպասվում։ Չեմ կարծում, թե հիմա մրցակիցները կանցկացնեն երեք անընդմեջ սեթ։ Հնարավորությունները հավասար եմ գնահատում»։

Ստուգատեսի մրցանակային հիմնադրամը 43,6 մլն եվրո է։ Ֆրանսիայի բաց առաջնության գործող չեմպիոնն է մրցաշրջանի առաջատար սերբ Նովակ Ջոկովիչը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա