Logo

Կարևոր ռեժիսորների մասին. փաստեր Գոդարի մասին

Հեղինակ
Դիանա Մարտիրոսյան
00:00 / 18.03.2020Ռեժիսորներ
unnamed 14 - Կարևոր ռեժիսորների մասին. փաստեր Գոդարի մասին

«Նոր ալիքի» վառ ներկայացուցիչները մինչ օրս ազդում են 21-րդ դարի կինոարտադրության վրա. այս կամ այն կերպ ռեժիսորները հղումներ են տալիս դասական նորալիքյան դրվագներին  և էլեմենտներին, իսկ սինեֆիլները ցիտում են հեղինակների մտքերը սոցցանցերի էջերում: Ալիքի կարևորագույն ֆիգուրներից մեկը՝ ռեժիսոր և սցենարիստ Ժան-Լյուկ Գոդարը, ունեցել է բարդ մասնագիտական և անձնական հարաբերություններ, ինչի շնորհիվ ձեռք է բերել կոնֆլիկտային կինեմատոգրաֆիստի համբավ:

Vnews-ն առանձնացրել է նրա կյանքի վայրիվերումներից մի քանիսն ու որոշ կարևոր դրվագներ:

 

  •  Գոդարը չի մասնակցել և անգամ չի եղել Երկրորդ Համաշխարհայինի ականատես. նրա հարուստ ընտանիքը անց է կացրել այդ տարիներն իրենց շվեյցարական առանձնատանը։

 

  •  Վերադառնալով Փարիզ՝ նա ընկերացել է կինոքննադատներ (և հետագայում «Նոր ալիքի» ներկայացուցիչներ) Ֆրանսուա Տրյուֆոյի, Կլոդ Շաբրոլի և Էրիկ Ռոմեռի հետ։ Կար շրջան, երբ նրանք ամեն օր խոսում էին միմիայն ֆիլմերից և տրամադրում էին մեկ օրվա մեջ 5 սեանսի ժամանակ։

 

  •  Մինչ ռեժիսորական աթոռին նստելը՝ Գոդարը լրագրող-կինոքննադատ էր։ Գրում էր «Լե Կայե դյու սինեմա» ամսագրի համար, որը ֆրանսիական սինեֆիլների համար աստվածաշնչյան կարևորություն ուներ։

 

8dc5983b8c4ef1d8fcd5f325f9a65511 960x577 - Կարևոր ռեժիսորների մասին. փաստեր Գոդարի մասին

Ժան-Լյուկ Գոդարը ռեժիսոր, սցենարիստ, «Նոր ալիքի» ներկայացուցիչ և եվրոպական կինոյի դասական Անյես Վարդայի հետ

 

  •  Կինոքննադատները մեծ հոնորարներ չէին ստանում, իսկ Գոդարը սովոր էր ճոխ կյանքին։ Մի անգամ նրան բռնացրեցին գողություն անելիս, և զայրացած հայրը հանեց նրան բանտից՝ տեղավորելով հոգեբուժարան։

 

  • Կարճատև հոգեբուժարանի կյանքից հետո Գոդարը սկսեց աշխատել «20th Century Fox»-ում և, կուտակելով աշխատավարձը, նկարահանեց իր առաջին ֆիլմը՝ «Վերջին շնչի վրա», որը ծառայում էր ռեժիսորին իբրև այցեքարտ դեռ երկար տասնամյակներ:

 

  • 1960-1967 թթ., նկարահանելով այդ ժամանակաշրջանի համար անսովոր, սումբուր կառուցվածքով ֆիլմեր, Գոդարը ձեռք բերեց հետաքրքիր և նորարար հեղինակի համբավ. նրան անվանում էին «մարգարե»։

 

  •  Ինքնատիպ հարաբերություններ ունեին Գոդարն ու նրա առաջին կինը՝ դերասանուհի Աննա Կարինան։ Կողքից երջանիկ թվացող այս զույգի կապը մինիմում տարօրինակ էր։ Մի անգամ Գոդարը ասաց, որ դուրս է գալիս ծխախոտ գնելու և անհետացավ մեկ ամսով։ Իսկ հաջորդ անգամ սցենարիստ Պոլ Ժեգոֆը հայտնաբերեց զույգին իրենց տանը, սակայն բոլորովին մերկ, պատռված հագուստներով՝ յուրաքանչյուրի ձեռքում կոտրված ապակու կտոր։

110152485 gettyimages 1174002667 960x738 - Կարևոր ռեժիսորների մասին. փաստեր Գոդարի մասին

Դերասանուհի Աննա Կարիան Գոդարի գրկում. զույգն ամուսնացած էր 1961-ից մինչ 1967 թվականները

 

  • 1985-ին Գոդարը որոշում է էկրանավորել «Լիր արքան»։ Կաննի փառատոնում նա հանդիպում է գրող Նորման Մեյլերին և կնքում է նրա հետ պայմանագիր… կոկտեյլի տակ դրված անձեռոցիկի վրա։ Երբ Մեյլերը ներկայացնում է պիեսի ժամանակակից տարբերակը, որտեղ արքան վերածվել է մաֆիոզիի, Գոդարն այն միանգամից ընդունում է ու նշում, որ չի էլ կարդացել Շեքսպիրի տարբերակը։ Գլխավոր դերի համար էքսցենտրիկ ֆրանսիացին փորձել է անգամ Ռիչարդ Նիքսոնի տարբերակը։

 

  •  Գոդարը տանել չի կարողանում ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգին։ 1995-ին Նյու Յորքի կինոքննադատների հանձնաժողովը հրավիրել էր մեծն ֆրանսիացուն իր իսկ պատվին կազմակերպված միջոցառմանը, սակայն վերջինս կտրականապես հրաժարվել է, նշելով, որ տանել չի կարողանում ամերիկյան կինոն և հատկապես Սփիլբերգին։ Իսկ Հոլոքոստի էկրանավորումը համարում է պարզապես խայտառակություն։

 

  • Ինչ-ինչ, սակայն գթասիրտ Գոդարին չես կարող անվանել։ Երբ Ռոման Պոլանսկու կինը՝ դերասանուհի Շերոն Թեյթը, դարձավ դաժան սպանության զոհ, Գոդարը լցվել էր չարախնդությամբ. որոշ ժամանակ առաջ Պոլանսկին, վճարելով ավելի մեծ գումար, գնեց գրական ստեղծագործությունն էկրանավորելու իրավունք։ Այդ գրքի վրա աչք ուներ նաև Գոդարը, որն այդպես էլ չներեց դա լեհ գործընկերոջը։ Իսկ երբ 1984-ին նրան հայտնեցին, որ գլխուղեղի ուռուցքից մահանում է նրա հին ընկեր և մշտական մրցակից ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն, Գոդարը նշեց՝ «Ահա թե ինչ է պատահում նրանց հետ, ովքեր ամբողջ կյանքն ընթերցում են վատ գրքեր»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա