Logo

Կարիմ Բենզեմայի փառահեղ նվաճումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:48 / 15.03.2022ՍՊՈՐՏ
Կարիմ Բենզեմա

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման դարձել է ֆրանսիացիների շրջանում բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն՝ հայտնում է Squawka-ն:

Այս նվաճմանը Կարիմը հասել է Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի՝ «Մալյորկայի» դեմ խաղում (3:0), որում հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել։

Այժմ ֆրանսիացին իր կարիերայում ունի 413 գոլ, ինչը նրան թույլ է տվել ֆրանսիացի ֆուտբոլիստների շրջանում պատմության լավագույն ռմբարկուների առաջատարը դառնալ:

Բենզեման շրջանցել է լեգենդար նախկին հարձակվող Թիերի Անրիին, որն ընդհանուր 411 գոլի հեղինակ է դարձել Ֆրանսիայի հավաքականում և բոլոր ակումբներում, որտեղ հանդես է եկել:

Հիշեցնենք՝ Բենզեման հեթ-տրիկի հեղինակ է դարձել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի` ՊՍԺ-ի դեմ պատասխան խաղում (3:1)՝ «Ռեալի» պատմության լավագույն ռմբարկուների ցուցակում բարձրանալով մաքուր 3-րդ տեղ:

Ընդհանուր առմամբ՝ Կարիմը 311 գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» կազմում, 66 գոլի՝ ֆրանսիական «Լիոնում», իսկ Ֆրանսիայի ազգային հավաքականում խփել է 36 գոլ:

Նշենք՝ Անրին շարունակում է մնալ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն (51 գոլ), իսկ Կարիմը ցուցակում 5-րդն է:

34-ամյա Բենզեման ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերում անցկացրել է 33 հանդիպում, դարձել 30 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա