Logo

Բենզեման՝ «Ռեալի» 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:43 / 26.05.2022ՍՊՈՐՏ
Կարիմ Բենզեմա-լավագույն ֆուտբոլիստ

Ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է «Ռեալի» 2021/2022 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ՝ հայտնում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը:

«Ես շատ հպարտ եմ մրցանակով։ Սա հիանալի մրցաշրջան է ինձ համար խփած գոլերի և նվաճած գավաթների առումով»,- ասել է Բենզեման:

2021/2022 մրցաշրջանում 34-ամյա Բենզեման բոլոր մրցաշարերում մասնակցել է 45 հանդիպման, որոնցում դարձել է 44 գոլի և 15 գոլային փոխանցման հեղինակ։

Ավարտվող մրցաշրջանում Մադրիդի «Ռեալը» նվաճել է Լա լիգայի չեմպիոնական տիտղոսն ու Իսպանիայի Սուպերգավաթը, իսկ մայիսի 28-ին Չեմպիոնների լիգայի գավաթը կվիճարկի անգլիական «Լիվերպուլի» հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա