Logo

Բենզեման «Ռեալում» անցկացրած 600-րդ խաղում 2 տպավորիչ ցուցանիշ է գրանցել ՉԼ-ում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:59 / 27.04.2022ՍՊՈՐՏ
Benzema-Fifa 2022

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Սիթին» 4:3 հաշվով հաղթել է Մադրիդի «Ռեալին»։ Opta-ի հաղորդմամբ՝ «սերուցքայինների» կազմում իր 600-րդ հանդիպումն է անցկացրել 34-ամյա ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման, որը դարձավ դուբլի հեղինակ:

Մադրիդցիների կազմում անցկացրած հանդիպումների քանակով առաջատարը Ռաուլն է (741 խաղ), նրան հաջորդում են Իկեր Կասիլյասը (725), Մանոլո Սանչիսը (710), Սերխիո Ռամոսը (671), Սանտիլյանան (645), Ֆերնանդո Հիերոն (601) և Ֆրանսիսկո Խենտոն (601):

Կարիմ Բենզեման հոբելյանական խաղում 2 տպավորիչ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում՝ հայտնում են մրցաշարի մամուլի ծառայությունը և Opta վիճակագրական ռեսուրսը:

  • Կարիմը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է 14 գոլ, ինչը մրցաշարի պատմության մեջ 5-րդ լավագույն արդյունքն է։

Չեմպիոնների լիգայի 1 խաղարկության ռմբարկուական ռեկորդը պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին. 2013/14 մրցաշրջանում պորտուգալացին, ելույթ ունենալով Մադրիդի «Ռեալում», Չեմպիոնների լիգայում խփել է 17 գոլ։

Այս ցուցանիշով լավագույն արդյունքները.

1. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») -  17 գոլ՝ 2013/14 մրցաշրջան

2. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 16 գոլ՝ 2015/16 մրցաշրջան

3-4. Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») - 15 գոլ՝ 2017/18 մրցաշրջան

3-4. Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա») - 15 գոլ՝ 2019/20 մրցաշրջան

5-6. Լիոնել Մեսի («Բարսելոնա») - 14 գոլ՝ 2011/12 մրցաշրջան

5-6. Կարիմ Բենզեմա («Ռեալ») - 14 գոլ՝ 2021/22 մրցաշրջան

  • Կարիմ Բենզեման եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1 խաղարկության փլեյ-օֆֆում խփած գոլերի քանակով 2-րդն է՝ զիջելով միայն Կրիշտիանու Ռոնալդուին:

Կարիմն ընթացիկ խաղարկության փլեյ-օֆֆում արդեն 9 գոլ է խփել: Այս ցուցանիշով ռեկորդակիրը Կրիշտիանու Ռոնալդուն է, որը 2016/2017 թվականների խաղարկության փլեյ-օֆֆի խաղերում Մադրիդի «Ռեալի» կազմում խփել է 10 գոլ։

8 գնդակով այս հաշվարում երրորդը Լիոնել Մեսին է, Նեյմարը 7 գոլով 4-րդն է:

Բենզեման՝ «Ոսկե գնդակը» նվաճելու հնարավորության մասին

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա