Logo

Կառլսենի համար Նեպոմնյաշչնու հաղթանակն անակնկալ էր

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:25 / 04.07.2022Շախմատ
null

Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենն իր կարծիքն է հայտնել հավակնորդների մրցաշարում Յան Նեպոմնյաշչնու ելույթների վերաբերյալ:

«Նա շատ լավ էր խաղում, օգտագործում էր իր հնարավորությունները: Հետաքրքիր շատ պարտիաներ եղան, որոնցում Յանը գերազանց արդյունքի հասավ: Անկեղծ ասած, չէի սպասում նրա հաղթանակին: Ճիշտ է, իմ կարծիքով նա փորձագետների և բուքմեյքերների կողմից թերագնահատված էր, սակայն հավակնորդների մրցաշարի հաղթողի թեկնածուներ էի համարում Դին Լիժենին ու Ֆաբիանո Կարուանային:

Կազդի՞ արդյոք Նեպոմնյաշչնու հաղթանակն աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցախաղ անցկացնելու իմ որոշման վրա, առայժմ չեմ կարող ասել», նշել է Մագնուս Կառլսենը:

Հիշեցնենք, որ անցյալ տարի Դուբայում Յան Նեպոմնյաշչնուն հաղթելուց և աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահպանելուց հետո Կառլսենը հայտարարել էր, որ հաջորդ մրցափուլին կմասնակցի միայն այն դեպքում, եթե մրցակիցը լինի Ալիռեզա Ֆիրուջան, որն այդ պահին ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում ընթանում էր 2-րդ հորիզոնականում:

Ի դեպ, ըստ El Pais-ի, Մագնուս Կառլսենն ու ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչը մոտ 40 րոպե քննարկել են աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մրցախաղի մրցակարգի փոփոխման հարցը, սակայն հանդիպումից հետո որևէ մեկնաբանություն չեն արել: Ավելի վաղ Կառլսենը հայտարարել էր, որ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար եզրափակիչ մրցախաղը չպետք է բաղկացած լինի միայն դասական շախմատի պարտիաներից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա