Logo

Կարմիր քարտեր, հաղթական գոլ՝ անփույթ սխալից. Հայտնի է VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
00:00 / 30.04.2021Հայկական ֆուտբոլ
26.04.2021 NOAH Alashkert 12 scaled - Կարմիր քարտեր, հաղթական գոլ՝ անփույթ սխալից. Հայտնի է VBET Հայաստանի գավաթի եզրափակիչի առաջին մասնակիցը

Ավանի ակադեմիայում կայացավ VBET Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ՝ «Նոա» – «Ալաշկերտ» դիմակայության պատասխան խաղը: Առաջին մրցավեճում գրանցվել էր ոչ-ոքի (1:1), իսկ պատասխանում՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորած թիմն առավելության հասավ 3:1 հաշվով:

Արդեն մեկնարկում Ռումյան Հովսեփյանը գլխի հարվածով բացեց հաշիվը, սակայն ընդմիջումից առաջ Ռայմոնդ Գյասին պատասխան գոլը խփեց:

Հաղթական դարձավ 58-րդ րոպեին Վլադիսլավ Կրյուչկովի կոպիտ սխալից հետո Ալեքսանդր Գլիշիչի գոլը: 90+6-րդ րոպեին գեղեցիկ կոմբինացիան եզրափակեց Դավիդ Դավիդյանը:

Դրանից րոպեներ առաջ մրցավարը մարզիչներին երեք կարմիր քարտ ցույց տվեց պահեստայինների նստարանի մոտ տեղի ուենցած վիճաբանության պատճառով: Խաղադաշտից հեռացվեցին նաև հյուրերի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը և նրա օգնական Կարեն Բարսեղյանը:

Այսպիսով, «Ալաշկերտը» դուրս եկավ եզրափակիչ, որտեղ մրցելու է «Արարատ» – «Արարատ-Արմենիա» զույգի հաղթողի հետ:

 

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա