Logo

Կարո Մուրադը տեխնիկական նոկաուտով հաղթել է Ադնան Դերոնյային (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:12 / 27.06.2022Բռնցքամարտ
Կարո Մուրադ-Ադնան Դերոնյա

Համբուրգում կայացել է բռնցքամարտի Universum մրցաշարը, որի ընթացքում մենամարտել է նաև գերմանահայ Կարո Մուրադը:

38-ամյա բռնցքամարտիկը մրցել է բոսնիացի Ադնան Դերոնյայի հետ: 4-րդ ռաունդից հետո Մուրադի 26-ամյա մրցակիցը չի կարողացել շարունակել մենամարտը, որից հետո գրանցվել է տեխնիկական նոկաուտ:

38-ամյա Կարո Մուրադը 34-րդ հաղթանակն է տոնել պրոֆեսիոնալ ռինգում, 23-րդը՝ նոկաուտով:

  • Տեսանյութն սկսվում է Կարո Մուրադի մենամարտից


Մուրադը 4 տարվա դադարից հետո մայիսին վերադարձել էր ռինգ: 1 ամիս առաջ կայացած մենամարտում Կարոն կրկին նոկաուտով հաղթել էր Նորբերտ Ժեկերեսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա