Logo
ՍՊՈՐՏ / Լրահոս
Հեղինակ

Նաիրա Պողոսյան

16:08 / 22.06.2022Լրահոս
Եղիսաբեթ II-2022

«Կարող եմ նույնիսկ շարժվել». Եղիսաբեթ II թագուհին առաջին անգամ խոսել է իր ինքնազգացողության մասին 

Վերջին շրջանում Եղիսաբեթ II թագուհին հազվադեպ է անձնական հանդիպումներ ունենում և հայտնվում հանրության առաջ։ Իր գահակալության պլատինե հոբելյանի տոնակատարության ժամանակ (Նորին Մեծությունը թագավորական գահին է արդեն 70 տարի) նա ներկա է եղել միայն մի քանի հանդիսավոր միջոցառումների, իսկ մնացած ժամանակ գերադասել է մնալ ամրոցում։ 

Պատմության մեջ ամենաերկար կառավարող միապետներից մեկի առողջական վիճակը սկսել է վատթարանալ անցյալ աշնանը: Եվ հիմա, հոգատար մարդկանց և թագուհու երկրպագուների ուշադրությունը սևեռված է նրա յուրաքանչյուր ելքին:

Նորին Մեծությունը նախօրեին՝ երկար ժամանակ անց, առաջին անգամ որոշել է անցկացնել անձնական հանդիպում։ Եղիսաբեթ II թագուհին Վինձորի ամրոցում ընդունել է Քենթերբերիի արքեպիսկոպոս Ջասթին Ուելբիին։ Նա թագուհուն նվիրել է Քենթերբերիի խաչը՝ ավելի քան 70 տարի Անգլիկան եկեղեցուն մատուցած ծառայության համար:

Եղիսաբեթ II 2022

Այդ առթիվ թագուհին ընտրել էր շատ նուրբ ու էլեգանտ տեսք։ Եղիսաբեթ 2-րդը վարդերով սպիտակ զգեստ է կրել։

Ի դեպ, վերջերս թագավորական աղբյուրները հայտնել են, որ Նորին Մեծությունն ամրոցում չի շարժվում առանց սայլակի օգնության։ Եվ թագուհին ինքն է որոշել կատակել այս մասին։

«Ինչպես տեսնում եք, ես կարող եմ նույնիսկ շարժվել»,- ասել է նա:
 

Լրահոս