Logo

Կասանո. «Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլի՞ստն է. նա նույնիսկ հնգյակում չկա»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 19.10.2021ՍՊՈՐՏ
Կասանո. Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլի՞ստն է. նա նույնիսկ հնգյակում չկա - Կասանո. «Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլի՞ստն է. նա նույնիսկ հնգյակում չկա»

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Անտոնիո Կասանոն ասել է՝ ովքեր են իր վարկածով ֆուտբոլի պատմության 5 լավագույն խաղացողները:

«Ռոնալդուն պատմության լավագույն ֆուտբոլի՞ստն է. նա նույնիսկ հնգյակում չկա: Իմ կարծիքով՝ Լիոնել Մեսի, Պելե, Մարադոնա, Կրոյֆ և Ռոնալդո: Նրանք այլ մակարդակի երևույթներ են:

Եթե ինչ որ մեկին փոխեի այս անվանացուցակում, ապա կավելացնեի Մարկո վան Բաստենին»,- Bobo Tv-ի եթերում ասել է Կասանոն:

Հիշեցնենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն 5 անգամ արժանացել է «Ոսկե գնդակ» մրցանակին՝ ճանաչվելով տարվա լավագույն խաղացող: Ֆուտբոլի պատմության մեջ միայն Լիոնել Մեսին է «Ոսկե գնդակների» քանակով(6) գերազանցում Ռոնալդուին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա