Logo

Կասեմիրոյի առանձնատունը թալանվել է մադրիդյան դերբիի ժամանակ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 29.09.2019ՍՊՈՐՏ
Futbol La Liga Primera Division Derbi madrileno Real Madrid Atletico de Madrid El Bernabeu 432716907 134542149 1024x576 - Կասեմիրոյի առանձնատունը թալանվել է մադրիդյան դերբիի ժամանակ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 13:48

-

-

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Կասեմիրոյի առանձնատունը թալանվել է անհայտ անձանց կողմից, երբ ֆուտբոլիստը մասնակցում էր Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում տեղի ունեցած մադրիդյան դերբիին (0-0): Այս մասին հաղորդում է El Chiringuito-ն:

Ավազակային հարձակման ժամանակ տանը եղել են Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի կինն ու դուստրը, սակայն գողերը նրանց որևէ վնաս չեն հասցրել:

Սա նմանատիպ առաջին դեպքը չէ Մադրիդի էլիտար շրջաններից մեկում՝ Լա Մորալեխում, որտեղ բնակվում են բազմաթիվ հայտնի ֆուտբոլիստներ:

«Ռեալն» իր խաղացողներին վաղուց է խնդրում իրենց բնակավայրերից լուսանկարներ կամ տեսանյութեր չհրապարակել սոցիալական ցանցերում: Չնայած նախազգուշական բոլոր միջոցներին, ավազակային հարձակումները շարունակվում են:

Կասեմիրոն «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից: 27-ամյա բրազիլացին Իսպանիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 7 խաղի, դարձել 1-ական գոլի ու արդյունավետ փոխանցման հեղինակ:

Սիմեոնեն զայրացած է․ Ռամոսը հայհոյել է մրցավարին, բայց մնացել անպատիժ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա