Logo

Կասիլյասը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
00:00 / 09.06.2017Հայկական ֆուտբոլ
Iker Casillas 1 - Կասիլյասը կարիերան շարունակելու նոր տարբերակ ունի

Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը նոր առաջարկներ է ստացել: Լա Լիգայի բազմաթիվ ակումբներ հերթ են կանգնել փորձառու դարպասապահին ձեռք բերելու համար: Անդալուսական «Սևիլյան» ու «Մալագան», բասկյան «Ռեալ Սոսյեդադը», ինչպես նաև «Լաս Պալմասը» պատրաստ են հյուրընկալել Կասիլյասին:

Սակայն Marca պարբերականի տեղեկություններով, Կասիլյասը ցանկանում է շարունակել ելույթները «Պորտուի» կազմում, իսկ եթե փոխի ակումբային գրանցումը, ապա դա պետք է լինի Չեմպիոնների Լիգայում հանդես եկող թիմ: Բացի դրանից, նույն ԶԼՄ-ն պնդում է, որ Կասիլյասը հայրենիք վերադառնալու այնքան էլ մեծ ցանկություն չունի:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա