Logo

Կասպեր Շմեյխելի էմոցիոնալ հարցազրույցը կապված ակումբի նախագահ Վիշայի մահվան հետ

Հեղինակ
Վահե Ոսկանյան
00:00 / 04.11.2018ՍՊՈՐՏ
Capture 30 - Կասպեր Շմեյխելի էմոցիոնալ հարցազրույցը կապված ակումբի նախագահ Վիշայի մահվան հետ

ԱՊԼ-ի 11-րդ տուրում «Լեսթերը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց «Քարդիֆին»։ Դա «Լեսթերի» առաջին խաղն էր ակումբի նախագահ Վիշայ Շրիվադանապրաբհայի մայից հետո։

Խաղից հետո դարպասապահ Կապսեր Շմեյխելը, ով փարձել էր այրվող ինքնաթիռից դուրս բերել Վիշային, պատասխանել է Գարի Լինեկերի հարցերին։

Լինեկեր․ «Կասպեր՛, հաղթանակը շատ բան է նշանակում»։

Շմեյխել․ «Այդպես է, շատ դժվար խաղ էր մեզ համար ոչ միայն խաղադաշտում, այլ նաև հոգեպես, առաջին 10 րոպեներին ես չէի կարողանում հավաքել ինձ, բայց ես հպարտանում եմ այս թիմով, բոլորը կարողացան անել դա։

Բոլորն աշխարհում տեղյակ են, թե ինչ տեսակի մարդ էր Վիշայը և մենք բախտավոր ենք, որ ճանաչել ենք նրան»։

Լինեկեր․ «Ինչպիսի՞ նախագահ էր նա ակումբի համար»։

Շմեյխել․ «Դու չես կարող ավելի լավ նախագահի մասին հարցնել, չկա մի բան, որ նա չէր կարող անել քո համար, նա փորձում էր օգնել քեզ բացառապես ամեն ինչում, նա փորձում էր օգնել ամբողջ թիմին՝ թե՛ ֆուտբոլիստներին, թե՛ անձնակազմին։

Եվս մեկ անգամ պետք է նշեմ, որ մեծ պատիվ էր նման մարդուն ճանաչելը»։

Հոկտեմբերի 27-ին «Լեսթերի» մարզադաշտի մոտակայքում վթարի էր ենթարկվել ակումբի թաիլանդցի սեփականատիրոջը պատկանող ուղղաթիռը: Ողբերգության ժամանակ Վիշայ Շրիվադանապրաբհայից բացի ուղղաթիռում են եղել ևս 4 հոգի, որոնք բոլորն էլ մահացել են:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա