Logo

Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.07.2020ՍՊՈՐՏ
2Z7A3592 - Կատարե՞լ է Մխիթարյանին գոլային փոխանցում հավաքականում, թե՞ ոչ․ VNews-ի Quiz-ը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:47

-

-

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է: Նա 29 գոլ է խփել երկրի գլխավոր թիմի մարզաշապիկով: Հարձակողական ոճի կիսապաշտպանին այդ ընթացքում գոլային փոխանցում են կատարել 11 տարբեր ֆուտբոլիստներ: Իհարկե, իրավիճակները ֆուտբոլում տարբեր են, գրանցվում են գոլեր, երբ այդ վերջին փոխանցումը նույնիսկ ավելի բարդ է լինում իրականացնել, քան կատարել եզրափակիչ հարվածը: Բայց հակառակ դեպքերի էլ ենք ականատես լինում, երբ ֆուտբոլիստն անհատական բարձր վարպետության հաշվին կառուցում է գոլը, իսկ վերջին փոխանցում կատարած խաղացողը բախտի բերմամբ «ասիստ» գրանցում իր ակտիվում:

Այսօր առաջարկում ենք պատասխանել՝ արդյոք նշված ֆուտբոլիստները գեթ մեկ անգամ գոլային փոխանցում կատարել են Մխիթարյանին ազգային հավաքականում, թե ոչ: Պարզապես նշենք, որ այս ցուցանիշով լավագույն արդյունքն ունեն միանգամից 4 ֆուտբոլիստներ՝ Գևորգ Ղազարյանը, Յուրա Մովսիսյանը, Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը, որոնք 3-ական անգամ են Հենրիխին օգնել հասնել հաջողության: Իսկ թե ովքեր են մյուս ֆուտբոլիստները, պարզեք՝ մասնակցելով Quiz-ին:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա