Logo

Դևիսի գավաթ. Խմբերի կազմերը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:39 / 26.04.2022ՍՊՈՐՏ
Դևիսի գավաթ

Տեղի է ունեցել թենիսի աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Դևիսի գավաթի այս տարվա խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը՝ հայտնում է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կայքը։

Մասնակից 16 ուժեղագույն հավաքականները բաժանվել են 4 ենթախմբի.

A խումբ (մրցավայրը՝ Բոլոնյա, Իտալիա)՝ Խորվաթիա, Իտալիա, Արգենտինա, Շվեդիա։

B խումբ. (Վալենսիա, Իսպանիա)՝ Իսպանիա, Կանադա, Սերբիա, Հարավային Կորեա։

C խումբ (Համբուրգ, Գերմանիա)՝ Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ավստրալիա։

D խումբ (Գլազգո, Մեծ Բրիտանիա)՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ղազախստան, Նիդեռլանդներ։

Խմբային փուլն անցկացվելու է սեպտեմբերի 14-18-ը, իսկ փլեյ-օֆֆի մրցումները նախատեսված են նոյեմբերի 21-27-ն Իսպանիայի Մալագա քաղաքում։ Մրցաշարի անցյալ տարվա հաղթող Ռուսաստանի հավաքականը զրկվել է տիտղոսը պաշտպանելու իրավունքից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա