Logo

Կայացել է ՀՖՖ 22-րդ ժողովը

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:41 / 28.06.2022Հայկական ֆուտբոլ
ՀՖՖ ժողով

Այսօր ՀՖՖ գրասենյակում տեղի է ունեցել ՀՖՖ հերթական՝ 22-րդ ժողովը՝ տեղեկանում ենք ֆուտբոլային կառույցի պաշտոնական կայքից:

Օրակարգում ընդգրկված էր 13 հարց, որը հաստատելուց հետո պատվիրակներին ուղերձով դիմել է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը: Կատարվել է ժողովի արձանագրության հաստատման համար պատվիրակների և հաշվիչ հանձնաժողովի անդամների ընտրությունը։

ՀՖՖ նախագահը ներկայացրել է իր ղեկավարած կառույցի գործունեության հաշվետվությունը (2021 հունիս-2022 հունիս), իսկ «Բի-Դի-Օ Արմենիա» աուդիտորական ընկերության տնօրեն Վահագն Սահակյանը՝ ՀՖՖ նախորդ ֆինանսական տարվա (2021) ֆինանսական հաշվետվության և անկախ աուդիտորական եզրակացությունը։

ՀՖՖ Գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանն առանձին ՀՖՖ-ի համար ներկայացրել է նախորդ ֆինանսական տարվա (2021) ֆինանսական հաշվետվությունը և ՀՖՖ-ի 2022 թվականի բյուջեն։

Ժողովի անդամները հաստատել են ՀՖՖ գործունեության հաշվետվությունը, ֆինանսական հաշվետվությունը և աուդիտորական եզրակացությունը, ՀՖՖ բյուջեն, ինչպես նաև կողմ են քվեարկել ՀՖՖ կանոնադրության 12-րդ հոդվածի 2-րդ կետի փոփոխության հաստատմանը։

Օրակարգի հաջորդ հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ են քվեարկել «Դովեղ» ՖԱ ՀԿ անդամության կասեցման վերացմանը (միաձայն) և «Լոկոմոտիվ» ՖԱ ՀԿ հեռացմանը (13 կողմ, 1 ձեռնպահ):

Օրակարգի վերջին հարցով ՀՖՖ հերթական ժողովի պատվիրակները կողմ են քվեարկել Նորավանք ՍԱ ՍՊԸ, Շիրակ ՖԱ ՀԿ, Լեռնային Արցախ ՖԱ ՍՊԸ, ՍԱ Միկա ՀԿ, Անդրանիկ ՖԱ ՀԿ, Օնոր ՍՊԸ, Աղբյուրակ մարզամշակութային ՀԿ, Սարդարապատ ՖԱ ՀԿ, Կումայրի ՖԱ ՀԿ, Երևան ՖԱ ՀԿ, Հայասա ՖԱ մարզական ՀԿ՝ ՀՖՖ անդամության հաստատման օգտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա