Logo

Կայացել է Մակգրեգոր-Սերոնե հայացքների մենամարտն ու ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 16.01.2020Խառը մենամարտեր
2020 01 16 13 30 08 4 UFC @ufc Twitter - Կայացել է Մակգրեգոր-Սերոնե հայացքների մենամարտն ու ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:56

-

-

Լաս Վեգասում կայացել է UFC 246 մրցաշարի մամուլի ասուլիսը: Հունվարի 19-ին կայանալիք երեկոյի գլխավոր իրադարձությունը կդառնա Կոնոր Մակգրեգորի ու ամերիկացի Դոնալդ Սերոնեի միջև մենամարտը:

Լրագրողների հարցերին պատասխանելուց հետո մարտիկները անցկացրել են հայացքների մենամարտ:

Դոնալդ Սերոնե

«Անհամբերությամբ սպասում եմ 4 կամ 5 ռաունդանոց մենամարտի: Հույս ունեմ, որ Կոնորը պատրաստ է, անհամբեր եմ: Եթե հաղթեմ, ապա կմեկնեմ հանգստի երեխայիս հետ ու հաճույք կստանամ արձակուրդիցս: Այնուհետև, կզանգահարեմ UFC-ի նախագահին ու կպարզեմ, թե ինչ ենք անելու ապագայում:

Ըմբշամարտը իմ կյանքն է: Մենք ըմբիշների մահացող վերջին սերունդն ենք: Հաճույք եմ ստանում մենամարտերից ու անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս: Հիանալի է ստանալ այն, ինչին արժանի եմ: Կոնորի հետ մենամարտերը ամենամեծ եկամուտն են բերում:

Մարդիկ ասում էին, որ ես երբեք մեծ մենամարտ անցկացնելու հնարավորություն չեմ ստանա, իսկ հիմա արդեն կտեսնենք, քանի որ չկա ավելի մասշտաբային մենամարտ»:

Կոնոր Մակգրեգոր

«Պարզապես ուրախ եմ այստեղ՝ ամերկյան հողում գտնվելու համար, ինձ համար մեծ պատիվ է այստեղ գտնվել: Ես խնդիրներ ունեի Դոնալդի հետ, բայց արդեն շատ բան է փոխվել:

Արյուն է հոսելու, բայց դա վատ արյուն չի լինելու: Ինձ լավ եմ զգում այս քաշային կարգում: Ինձ դուր է գալիս երկրպագուներին նվիրել ուրախություն: Այս քաշում մեծ մենամարտեր են սպասվում: Ես պատրաստ եմ այնքան, որքան հնարավոր է:

Կարող եմ կարդալ Դոնալդին, ինչպես մանկական գիրքը, գիտեմ նրա բոլոր խորամանկությունները: Ամբողջովին վստահ եմ իմ վրա, մտադիր եմ հաղթանակի հասնել նոկաուտով»:

1199792717.jpg.0 - Կայացել է Մակգրեգոր-Սերոնե հայացքների մենամարտն ու ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)

conor mcgregor ufc 246 press conference ap - Կայացել է Մակգրեգոր-Սերոնե հայացքների մենամարտն ու ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)

Conor McGregor motions to the crowd during a news conference for a UFC 246 mixed martial arts bout, Wednesday, Jan. 15, 2020, in Las Vegas. McGregor is scheduled to fight Donald "Cowboy" Cerrone in a welterweight bout Saturday. (AP Photo/John Locher) ORG XMIT: NVJL105

15mcgregor1 facebookJumbo - Կայացել է Մակգրեգոր-Սերոնե հայացքների մենամարտն ու ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)

006 Conor McGregor.0 - Կայացել է Մակգրեգոր-Սերոնե հայացքների մենամարտն ու ասուլիսը (տեսանյութ, լուսանկարներ)

  • 4

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա