Logo

«Ուիմբլդոն». Ջոկովիչը և Նադալը ցանցի հակադիր հատվածներում են

Հեղինակ
Հրայր Նազարյան
15:52 / 24.06.2022ՍՊՈՐՏ
Ուիմբլդոն

Լոնդոնում տեղի է ունեցել թենիսի «Մեծ սաղավարտի» «Ուիմբլդոնի» մրցաշարի վիճակահանությունը։ Տղամարդկանց մենախաղի գործող չեմպիոն, մրցաշարում առաջին վարկանիշն ունեցող սերբ Նովակ Ջոկովիչը տիտղոսի պաշտպանությունը կսկսի հարավկորեացի Սուն Վու Կվոնի հետ մրցախաղով։ Նրա հետ ցանցի նույն հատվածում են, մասնավորապես, Կառլոս Ալկարասը (5), մրցաշարի կրկնակի հաղթող Էնդի Մարեյը և Սթեն Վավրինկան, որոնք առաջին փուլում հանդիպելու են համապատասխանաբար Յան-Լենարդ Շտրուֆին, Ջեյմս Դակվորտին և Յանիկ Սիներին (10):

Երկրորդ քառորդում հայտնվել են Կասպեր Ռուդը (3) և Հուբերտ Հուրկաչը (7), որոնց մրցակիցներն են լինելու Ալբերտ Ռամոս-Վինոլասը և Ալեխանդրո Դավիդովիչ-Ֆոկինը։

Երրորդ քառորդում են Ստեֆանոս Ցիցիպասը (4) և Մատեո Բերետինին (8). նրանց առաջին մրցակիցներն են Ալեքսանդր Ռիտշարդը (Q) և Քրիստիան Գարինը։ Այս քառորդի զույգերից արժե առանձնացնել նաև Նիկ Կիրիոսի մրցավեճը Փոլ Ջաբի (WC) և Դիեգո Շվարցմանինը (12)՝ Բոռնա Չորիչի հետ։

Ստորին քառորդում է իսպանացի Ռաֆայել Նադալը (2), որը մեկնարկելու է արգենտինացի Ֆրանսիսկո Չերունդոլոյի հետ մրցախաղով։ Այստեղից է առաջխաղացումն սկսելու նաև Ֆելիքս Օժե-Ալյասիմը (7), որի առաջին մրցակիցն է Մաքսիմ Կրեսին։

Հիշեցնենք, որ այս տարի «Ուիմբլդոնի» կազմակերպիչները չեն թույլատրել Ռուսաստանի և Բելառուսի թենիսիստների մասնակցությունը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա