Logo

Կայացել են Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի ղեկավար կազմի ընտրությունները

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:17 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի երկարամյա ղեկավար Արմեն Գրիգորյանը վերընտրվել է այդ կազմակերպության նախագահի պաշտոնում։ Ընտրությունը տեղի է ունեցել Երևանում անցկացված ՀՍՖ-ի հաշվետու-ընտրական կոնֆերանսում՝ հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։ 

Ելույթ ունեցողներն արձանագրել են, որ մեր երկրում այդ մարզաձևի ընդհանուր վիճակն աստիճանաբար բարելավվում է: Մարզիկներն ապահովված են մարզագույքով, հանդերձանքով, իսկ հավաքական թիմերը պարբերաբար մասնակցում են միջազգային մրցաշարերի, Եվրոպայի ու աշխարհի առաջնությունների: 

Նշվել է, որ առաջընթացի գործում զգալի դեր ունի մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի լավ աշխատանքը: Կառույցն ամուր կապեր ունի եվրոպական և միջազգային ֆեդերացիաների հետ: Հենց այդ ամենից ելնելով էլ՝ ներկաները միաձայն ֆեդերացիայի նախագահ են վերընտրել Արմեն Գրիգորյանին:

ՀՍՖ-ի փոխնախագահներ են ընտրվել Սամվել Աբրահամյանը և Հրանտ Ավանեսյանը, գործադիր տնօրեն՝ Նատալյա Բունիաթյանը, գլխավոր քարտուղար՝ Արթուր Սեդրակյանը, գլխավոր մարզիչներ՝ Գագիկ Հովհաննիսյանը (ճկասուսեր) և Արմեն Նավասարդյանը (խոցասուսեր)։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա