Logo

Կայունություն․ Մ-17 հավաքականը կրկին պարտվել է 0-3 հաշվով ու ավարտել մրցաշարը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.11.2018Հայկական ֆուտբոլ
zFXZ7H0eJq48majNeeBbTySajM - Կայունություն․ Մ-17 հավաքականը կրկին պարտվել է 0-3 հաշվով ու ավարտել մրցաշարը

Նոյեմբերի 2-ին Խորվաթիայի Դուգոպոլյե քաղաքի «Հրվաթսկիխ վիտեզովա» ստադիոնում կայացել է Եվրոպայի Մ-17 առաջնության ընտրական փուլի 13-րդ խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Անդորրայի և Հայաստանի Մ-17 հավաքականների միջև։

Հայաստանի հավաքականը պարտվել է 0-3 հաշվով։ Այս մասին հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը։ Մեր ընտրանին գոլերն ընդունել է 5-րդ, 16-րդ և 21-րդ րոպեներին։

Հայաստանի Մ-17 հավաքականը հանդես է եկել հետևյալ կազմով՝

1. Լևոն Տեր-Մինասյան, 5․ Ստեփան Սահրադյան, 8. Կարեն Նալբանդյան (9. Կորյուն Սեդրակյան, 74՛), 10․ Գևորգ Տարախչյան, 11. Նարեկ Ալավերդյան, 13․ Էդգար Մանուկյան (3. Արսեն Գալստյան, 46՛), 15․ Ստյոպա Մկրտչյան, 16. Էդգար Թամազյան, 18․ Ռուբեն Տիգրան Եսայան (7. Ալբերտ Դարբինյան, 74՛), 19․ Ռոման Միքայելյան (6. Լևոն Դարբինյան, 57՛), 20․ Սպարտակ Հայրապետյան (14. Ռոբերտ Բաղրամյան, 26՛)։

Պահեստայիններ՝ 12. Ռուբեն Մարտիրոսյան, 2. Սամվել Խանումյան, 4. Նորայր Նիկողոսյան։

Հիշեցնենք, որ Հայաստանի Մ-17 հավաքականը նախորդ 2 խաղում նույնպես պարտություն էր կրել 0-3 հաշվով՝ զիջելով Խորվաթիայի և Իտալիայի հասակակից ընտրանիներին։

Այսպիսով, Իտալիայի հավաքականը 9 միավորով խմբում զբաղեցրել է 1-ին հորիզոնականը, խորվաթներն իրենց ակտիվում գրանցել են 6 միավոր, անդորրացիները՝ 3։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա