Logo

Կազեմիրոն կորակազրկվի 4 խաղով

20:56 / 13.03.2023ՍՊՈՐՏ
null

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի կիսապաշտպան Կազեմիրոն, որը կարմիր քարտ էր ստացել «Սաութհեմփթոնի» դեմ Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի տնային խաղում (0-0), կորակազրկվի չորս խաղով, հայտնում է Sky Sports-ը:

ԱՊԼ-ի կանոնակարգի համաձայն՝ մրցաշրջանում երկրորդ կարմիր քարտն ստանալու դեպքում ֆուտբոլիստը բաց է թողնում ոչ թե 3, այլ 4 խաղ: 31-ամյա ֆուտբոլիստը հեռացվել էր նաև «Քրիսթալ Փելասի» դեմ ԱՊԼ-ի 22-րդ տուրի տնային խաղում (2-1):

Կազեմիրոն բաց կթողնի «Ֆուլհեմի» (Անգլիայի գավաթ), «Նյուքասլի» (ԱՊԼ), «Բրենթֆորդի» (ԱՊԼ) և «Էվերթոնի» (ԱՊԼ) հետ հանդիպումները:

Ընթացիկ մրցաշրջանում բրազիլացին «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած 39 խաղում խփել է 5 գոլ ու կատարել 6 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա