Logo

«Բարսելոնան» ներկայացրեց Կեսիեին (ֆոտո, տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:43 / 06.07.2022ՍՊՈՐՏ
Ֆրանկ Կեսիե

25-ամյա իվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն բուժզննում անցավ և պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ, տեղեկացնում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 4 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Կեսիեի հրաժարագինը կկազմի 500 միլիոն եվրո:

Այնուհետև տեղի են ունեցել ֆուտբոլիստի շնորհանդեսը և ակումբի նախագահ Ժոան Լապորտայի հետ համատեղ ասուլիսը:

Շնորհանդեսին ներկա են եղել նաև Կեսիեի ընտանիքի անդամները:

«Երբ Չավիի նման մարզիչը կանչում է քեզ, դու կարող ես ուրախ լինել, քանի որ դա նշանակում է, որ քո աշխատանքը ճանաչվում է: Ես խոսեցի նրա հետ, և նա բացատրեց, որ ես կարևոր դեր կունենամ ակումբում:

Ես մարզչի տրամադրության տակ եմ: Կփորձեմ աշխատել ցանկացած խաղային դիրքում, որը ցանկանա մարզիչը։

Խոսել եմ նաև Իբրահիմովիչի հետ, և նա ինձ մի քանի խորհուրդ տվեց: Ասաց, որ քրտնաջան աշխատեմ, տամ իմ լավագույնը և գնամ որքան հնարավոր է հեռու այս ակումբում»,- նշել է Կեսիեն:

«Մենք ողջունում ենք Կեսիեին և նրա ամբողջ ընտանիքին ակումբում: Շատ գոհ ենք այս գործարքից»,- ասել է Լապորտան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա