Logo

Կեսիեն՝ «Բարսելոնա» տեղափոխության մասին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
21:21 / 05.07.2022ՍՊՈՐՏ
null

Ֆրանկ Կեսիեն խոսել է «Բարսելոնա» տեղափոխության մասին:

«Ինձ համար սա հիանալի հնարավորություն է: Անհամբերությամբ եմ սպասում «Բարսելոնայի» կազմում մեկնարկիս: Ուզում եմ ամբողջ ուժերս ներդնել այս ակումբի համար:

Երբ քեզ հրավիրում է Չավիի պես գերազանց մարզիչը, հասկանում ես, որ գործադրած ջանքերդ ապարդյուն չեն եղել: Ցանկանում եմ որքան հնարավոր է շուտ սկսել աշխատանքը նրա և խաղընկերներիս հետ»,- իվուարցու խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Կեսիեն «կապտանռնագույնների» շարքը համալրել է «Միլանից»՝ ազատ գործակալի կարգավիճակով: Կողմերն ստորագրել են 4 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 500 միլիոն եվրո: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա