Logo

Կևին-Պրինց Բոատենգը 2023 անվճար քաբաբ կբաժանի Բեռլինի բնակիչներին (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
22:19 / 23.06.2022ՍՊՈՐՏ
null

Կևին-Պրինց Բոատենգը «Հերտայի» կազմում ելույթ է ունենում 2021 թվականից: Վերջերս կողմերը ևս մեկ տարով երկարաձգել են գործակցության պայմանագիրը:

35-ամյա վետերանը որոշել է իր ուրախությունը յուրահատուկ կերպով կիսել երկրպագուների հետ. «Հերտայի»՝ 2022/23 մրցաշրջանի առաջին տնային հանդիպման նախօրեին (օգոստոսի 13, «Այնտրախտի» դեմ) Կևին-Պրինցը, համագործակցելով Hakiki սննդի կետի հետ, ի նշան պայմանագրի երկարաձգման, 2023 անվճար քաբաբ կբաժանի Բեռլինի՝ իր հարազատ շրջանի բնակիչներին:

Հիշեցնենք, որ նախկինում Բոատենգը խաղացել է մի շարք ակումբներում, որոնցից հատկանշական են Դորտմունդի «Բորուսիան», «Տոտենհեմը», «Միլանը», «Բարսելոնան» և «Ֆիորենտինան»:


 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա