Logo

Քևին Սփեյսին մեղադրանքներից հետո առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում

Հեղինակ
Աննա Անտոնյան
16:01 / 13.05.2022Կինո
Քևին Սփեյսի

Քևին Սփեյսին ոտնձգությունների վերաբերյալ մեղադրանքներից հետո առաջին անգամ կնկարահանվի ֆիլմում, հայտնում է Deadline-ը։

Ֆիլմը կոչվում է «1242 - Gateway to the West»՝ հունգարացի ռեժիսոր Պետեր Սոոսի պատմական դրաման։

Սյուժեն հիմնված է Չինգիզ խանի թոռան՝ Բաթիյ խանի պատմության վրա, որը փորձառու ռազմական առաջնորդ է, հաղթել է մարտերում։ Ֆիլմի արտադրությամբ զբաղվում են Մեծ Բրիտանիան, Հունգարիան և Մոնղոլիան:

Սփեյսիի դերի մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն հաղորդվում է, որ նկարահանման հրապարակում նրա գործընկերները կլինեն Էրիկ Ռոբերթսն ու Քրիստոֆեր Լամբերտը։

Սփեյսիի կարիերան ընդհատվեց 2017 թվականին՝ սեռական ոտնձգություններ կատարելու մեղադրանքի պատճառով։ Դերասանը 15 հոգու կողմից մեղադրվել է ոտնձգությունների համար, սակայն ոչ ոք չի կարողացել ապացուցել նրա մեղքը, և այս հարցով դատական ​​գործերը փակվել են։

Սկանդալի պատճառով Քևինին ժամանակավորապես հեռացրել են «House of Cards» սերիալի նկարահանումներից, որտեղ նա խաղում է Ֆրենկ Անդերվուդի դերը։ Ինքը՝ դերասանը, կտրականապես հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա