Logo

Կգլխավորի՞ «Ինտերից» բացի այլ իտալական թիմ, եթե նման առաջարկ ստանա․ Մոուրինյոյի պատասխանը

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 02.05.2021ՍՊՈՐՏ
47678924 - Կգլխավորի՞ «Ինտերից» բացի այլ իտալական թիմ, եթե նման առաջարկ ստանա․ Մոուրինյոյի պատասխանը

«Չելսիի», «Ինտերի», Մադրիդի «Ռեալի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է նախկին ակումբների նկատմամբ իր վերաբերմունքի մասին:

«Արյանս մեջ իմ քաղաքի ակումբն է՝ «Վիտորիա Սետուբալը»: Խորապես վերապրում եմ նրա հետ կատարվող ամեն ինչ՝ թե՛ լավը, թե՛ վատը: Բացի այդ, շատ եմ հարգում եմ ակումբները, որտեղ աշխատել եմ: Եթե խաղում են իմ 2 նախկին ակումբները, սովորաբար երկրպագում եմ այն թիմին, որտեղ կապ եմ զգում մարդկանց, երկրպագուների հետ․․․

Ես այն մարդը չեմ, որ երկար ժամանակ միևնույն ակումբում է մնացել: Բայց եթե «Ռեալը» խաղում է ինչ-որ թիմի դեմ, որը ոչինչ չի նշանակում ինձ համար, ապա միանշանակ ցանկանում եմ տեսնել մադրիդյան ակումբի հաղթանակը:

Ո՞ւմ եմ երկրպագում «Ռեալ» – «Չելսի» դիմակայությունում․ կփորձեի գնալ իմ ընկերների ուղղությամբ: Որտե՞ղ են իմ ժամանակներից շատ մարդիկ մնացել, նույն նախագա՞հն է, նույն սեփականատե՞րն է, ո՞ր ֆուտբոլիստներն են մնացել, որոնց հետ աշխատել եմ: Բոլորին շնորհակալ եմ: Բոլորին փոխհատուցել եմ իմ աշխատանքով:

Շատ հաղթել, քիչ հաղթել, չհաղթել, ես յուրաքանչյուր ակումբում ներդրում եմ ամբողջ ուժերս: Երբ հեռանում եմ ակումբից, նրա մասին միայն լավն եմ պատմում: Նրանցից չեմ, ովքեր մտնում են «կեղտոտ» պատմությունների մեջ: Միշտ լավատեսության եմ ձգտում:

Ամեն ինչ հաղթել եմ «Ինտերի» հետ: Մեր միջև յուրահատուկ սեր կա: Բայց եթե մի օր հարկ լինի գնալ Իտալիա ու մարզել այլ մրցունակ թիմ, երկար չեմ մտածի: Իրերին պրոֆեսիոնալ հայացքով եմ նայում: Ինձ դուր է գալիս այդ մոտեցումը»,- պորտուգալացի մասնագետի խոսքերը մեջբերում է The Times-ը:

10 օր՝ գործազուրկ. Մոուրինյոն նոր աշխատանք է գտել

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա