Logo

Խաբի Ալոնսոն հեռացել է «Ռեալից» և վերադարձել հարազատ ակումբ

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 09.07.2019ՍՊՈՐՏ
2562452 53147750 2560 1440 - Խաբի Ալոնսոն հեռացել է «Ռեալից» և վերադարձել հարազատ ակումբ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:12

-

-

Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Խաբի Ալոնսոն պաշտոնապես հաստատվել է «Ռեալ Սոսյեդադ Բ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս մասին հաղորդում է ակումբի թվիթերյան պաշտոնական էջը:

Ալոնսոն հենց Սան Սեբաստիանը ներկայացնող ակումբում է սկսել իր մարզական կարիերան: Նա «Ռեալ Սոսյեդադում» 1999-2004թթ․ ընկած ժամանակահատվածում մասնակցել է ավելի քան 100 մրցավեճի, ինչից հետո ելույթները շարունակել «Էյբարում»: «Սոսյեդադին» 2002/03թթ․ մրցաշրջանում հաջողվել է դառնալ Իսպանիայի փոխչեմպիոն:

Ալոնսոն իր կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Լիվերպուլում», Մադրիդի «Ռեալում» և «Բավարիայում»: Նա աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 2 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունում: Ալոնսո-ֆուտբոլիստը, ընդհանուր առմամբ, նվաճել է 18 տիտղոս:

Ալոնսոն 2018/19թթ․ մրցաշրջանում մարզել է «Ռեալի»՝ մինչև 14 տարեկան ֆուտբոլիստներից բաղկացած թիմը:

Պաշտոնական․ Լուկա Զիդանը նոր ակումբ ունի

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա