Logo

Խաբիբը պատասխանել է Ֆերգյուսոնի առաջարկին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:31 / 18.05.2022Խառը մենամարտեր
Խաբիբ Նուրմագոմեդով

Թեթև քաշային կարգում UFC-ի նախկին չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը պատասխանել է Թոնի Ֆերգյուսոնի առաջարկին: Ավելի վաղ Ֆերգյուսոնը Խաբիբին հրավիրել էր որպես մարզիչ ներկա լինել The Ultimate Fighter (TUF) ռեալիթի շոուին:

«Թոնի, ես հավանում եմ TUF-ի գաղափարը: Զանգահարե՛ք Ձեր ղեկավարներին. եթե ​​նրանք հետաքրքիր մտքեր չունենան, ապա ինքս պատրաստ եմ Ձեզ գործարք առաջարկել Eagle Fight Club հարթակում։ Մենք այստեղ էլ ենք փորձում բիզնես անել, ինչպես գիտեք»,- գրել է Խաբիբը սոցցանցերում։

Հիշեցնենք՝ Խաբիբն ու Ֆերգյուսոնը պետք է հանդիպեին օկտագոնում, սակայն իրադարձությունը տեղի չունեցավ։ 2020 թվականի հոկտեմբերին Նուրմագոմեդովն ավարտեց մարզական կարիերան Ջասթին Գեյջիին հաղթելուց հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա