Logo

Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Ավստրալիայի բաց առաջնությունում

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:31 / 17.01.2022ՍՊՈՐՏ
Կարեն Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն անցել է Մելբուրնում ընթացող Ավստրալիայի բաց առաջնության երկրորդ փուլ։

«Մեծ սաղավարտի»՝ տարվա առաջին մրցաշարի մեկնարկային փուլում Խաչանովը 3։6, 6։3, 6։2, 7։6 հաշվով առավելության է հասել ամերիկացի Դենիս Կուդլայի նկատմամբ։ Խաչանովի հաջորդ մրցակիցն է Ֆրանսիայի պատվիրակ Բենջամին Բոնզին։

Հիշեցնենք՝ մրցաշարի անցյալ տարվա հաղթող, աշխարհի առաջին ռակետ սերբ Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսային պատմությամբ պայմանավորված սկանդալի պատճառով արտաքսվել է Ավստրալիայից և զրկվել տիտղոսը պաշտպանելու հնարավորությունից։

Մելբուրնի ֆենոմենը. 5 դեպք Australian Open-ից, որոնց դժվար է հավատալ

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա