Logo

US Open. Խաչանովն առաջին անգամ դուրս է եկել 1/4 եզրափակիչ, գործող չեմպիոնը պարտվել է (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:23 / 05.09.2022ՍՊՈՐՏ
null

Նյու-Յորքում շարունակվող թենիսի «Մեծ սաղավարտի» տարվա վերջին մրցաշար ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչի ուղեգիր է նվաճել ռուսաստանցի Կարեն Խաչանովը։

Չորրորդ շրջանում հայ թենիսիստը 5 սեթում առավելության է հասել Իսպանիան ներկայացնող Պաբլո Կարենյո Բուստայի նկատմամբ՝ 4-6, 6-3, 6-1, 4-6, 6-3։ Մրցախաղը տևել է 3 ժամ և 23 րոպե։

Կարեն Խաչանովն առաջին անգամ կխաղա US Open-ի 1/4 եզրափակիչում, որտեղ կմրցի Ավստրալիան ներկայացնող հույն թենիսիստ Նիկ Կիրյոսի հետ։ 1/8 եզրափակիչում Կիրյոսը հաղթել է աշխարհի առաջին ռակետ և մրցաշարի գործող չեմպիոն, Ռուսաստանը ներկայացնող Դանիիլ Մեդվեդևին: Մոտ երեք ժամ տևած մրցապայքարում Ավստրալիայի ներկայացուցիչն ուժեղ է գտնվել 7-6, 3-6, 6-3, 6-2 հաշվով: 

Կիրյոսն ու Խաչանովը կհանդիպեն սեպտեմբերի 6-ին:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա