Logo

AO. Խաչանովը լքեց պայքարը՝ պարտվելով Նադալին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:44 / 21.01.2022ՍՊՈՐՏ
Karen Khachanov - Rafayel Nadal

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովն ավարտեց ելույթն Ավստրալիայի բաց առաջնությունում:

Աշխարհի 30-րդ ռակետը երրորդ շրջանում չորս սեթի արդյունքում պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին, որը ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 5-րդ տեղը։

2 ժամ 54 րոպե տևած մրցախաղն ավարտվեց 6:3, 6:2, 3:6, 6:1 հաշվով՝ հօգուտ Մեծ սաղավարտի 20-ակի չեմպիոնի։

Ավստրալիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Նադալի մրցակիցը կլինի Ասլան Կարացև(Ռուսաստան) - Ադրիան Մանարինո(Ֆրանսիա) զույգի հաղթողը:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա