Logo

«Խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի». Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղի մասին

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 11.10.2021ՍՊՈՐՏ
Խաղացինք որ ՈՒԵՖԱ ն ավելի շատ փող աշխատի. Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3 րդ տեղի համար խաղի մասին - «Խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի». Կուրտուան՝ Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար խաղի մասին

Բելգիայի հավաքականի ու Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Ազգերի լիգայի 3-րդ տեղի համար Իտալիայի հավաքականի դեմ խաղից(1-2) հետո քննադատել է ՈՒԵՖԱ-ին:

«Եկեք անկեղծ լինենք՝ այս հանդիպումն անցկացվեց բացառապես փողի համար: Մենք խաղացինք, որ ՈՒԵՖԱ-ն ավելի շատ փող աշխատի:

Տեսեք, թե թիմերի մեկնարկային կազմերում ինչ փոփոխություններ են եղել: Եթե լիներ եզրափակիչ, այլ ֆուտբոլիստներ կխաղային: Փոփոխությունները նրա ապացույցն են, որ մենք չափից շատ ենք խաղում»,- Sky Sports-ը մեջբերում է Կուրտուայի խոսքը:

Հիշեցնենք, որ Ազգերի լիգայի հաղթող դարձավ Ֆրանսիայի հավաքականը՝ եզրափակիչում հաղթելով Իսպանիայի ընտրանուն, իսկ Իտալիայի հավաքականը 3-րդ տեղի համար խաղում հաղթեց բելգիացիներին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա