Logo

Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 10.03.2021Հեղինակներ
հոսեյնի - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Խալեդ Հոսեյնի. ազգությամբ աֆղանցի, քաղաքացիությամբ ամերիկացի գրող, որն աշխարհի ամենաշատ ընթերցվող հեղինակներից է: Նրա վեպերը թարգմանվում են բազմաթիվ լեզուներով, նրա գրքերը վաճառվում են միլիոնավոր օրինակներով, նրան տարբեր հեղինակավոր ամսագրեր ամենահաջողակ վիպասանների ցանկում առանձնացնում են միայն առաջատար դիրքեր: Ո՞վ է Խալեդ Հոսեյնին, ինչպե՞ս է հասել նման հաջողության:

Քաբուլն ու մանկությունը

essay child 1 - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Խալեդը ծնվել է 1965 թ. Քաբուլում: Նա ծնողների հինգ երեխաներից ամենամեծն էր. հայրը՝ դիվանագետ, մայրը՝ պատմության և պարսկերենի ուսուցչուհի:  1976 թ. Հոսեյնի ընտանիքը տեղափոխվում է Փարիզ, քանի որ Խալեդի հայրը Ֆրանսիայի աֆղանական դեսպանատանը պաշտոն էր ստացել: Չորս տարի անց նրանց պետք է հայրենիք վերադառնային, սակայն հենց այդ ժամանակ՝ 1980 թ. Աֆղանստանում հեղափոխություն էր և սովետական զորքերն էին ներխուժել երկիր:

ԱՄՆ. երիտասարդությունն ու ողջ կյանքը

Khaled Hosseini Getty - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Պատերազմի մեջ գտնվող և բառի բուն իմաստով քանդվող երկիր ետ վերադառնալ բնականաբար իմաստ չուներ: Հոսեյնի ընտանիքը քաղաքական ապաստան է գտնում ԱՄՆ-ում: Փարիզից նրանք ուղևորվում են Կալիֆորնիա՝ Սան-Խոսե:

Խալեդն ընդունվում է Սանտա-Կլարայի բժշկական համալսարան,  ավարտում այն և որոշ ժամանակ աշխատում մասնագիտությամբ:

Afterword 1 - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Արևելքցի արևմուտքցին

Ես գրում եմ մի նպատակով. որ աշխարհը գոնե մի փոքր ավելի լավը դառնա: 

Խալեդ Հոսեյնի

Սակայն գրելու ներքին պահանջն ու տաղանդը ստիպում են Խալեդին ավելի լուրջ և երկար ժամանակ տրամադրել գրականությանը: Արևմուտքում մեծացած և արևմտյան քաղաքակրթության մեջ ձևավորված գրող-մարդը, ով հոգով արևելքցի էր և արևելյան մտածողության ու հոգեբանության կրող, կարողացավ իր մեջ սինթեզել վեպ ստեղծելու արևմտյան փորձառությունն ու մեթոդները և արևելյան պատումին բնորոշ հուզառատությունը, հեքիաթային առասպելականությունն ու մանրաթելային նրբությամբ զգացմունքաշատությունը: Սա է, թերևս, Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը. լինել մի քիչ արևելքցի զգացմունքներն արտահայտելու հարցում և չափազանց արևմուտքցի՝ դրանք գրականություն դարձնելու բարդ գործում:

ՄԱԿ-ի աշխատակից. փախստականների պաշտպան

Khaled UNHCR envoy to Afghanistan Picture 017 photo I - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Հոսեյնին ակտիվ զբաղվում է աֆղան փախստականներին օգնելու հարցերով: Նա հատուկ ուշադրություն է դարձնում հատկապես երեխաների հետ կապված խնդիրներին:

130620221644 khaled hosseini unhcr story top - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Գրողի ջանքերի շնորհիվ է ստեղծվել ականների պայթյուններից տուժած աֆղան երեխաների օգնության ֆոնդը: Նա նաև «Լրագրողներ առանց սահմանների» շարժման ակտիվ մասնակից է:

Khaled Hosseini June 13 p148 - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Այժմ Խալեդ Հոսեյնին ապրում է Հյուսիսային Կալիֆորնիայում Ռոյա անունով կնոջ և երկու երեխաների հետ:

hos0 015 hosseini 2008konasummit0472 - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Օդապարուկ թռցնողը. 2003

Այս վեպն ունեցավ անհավանական և անսպասելի մեծ հաջողություն: 105 շաբաթ շարունակ այն ըստ The New York Times-ի վիճակագրության՝ զբաղեցնում էր առաջին հորիզոնականը որպես ամենաընթերցվող և ամենավաճառվող գիրք ԱՄՆ-ում: 50-ից ավել լեզուներով թարգմանված լինելով՝ այն ողջ աշխարհում էլ ամենասիրելի գրքերից մեկն է: Այն 2017 թ. թարգմանվել և հրատարակվել է նաև հայերեն լեզվով. թարգմանիչ՝ Մարի Սադոյան:

default - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Սյուժե

Աֆղանստանի լեռները խաղաղ էին մի ժամանակ, և մայրաքաղաք Քաբուլը՝ հարուստ, բարեկեցիկ ու կանչող: Օդապարուկ թռցնելու ամենամյա մրցույթին սպասում էին բոլորը՝ անկախ ծագումից ու դիրքից: Ամիրի համար այդ մրցույթն իր հոր՝ Բաբայի ուշադրությունն ու հարգանքը նվաճելու միակ հնարավորությունն էր, և վերջապես նա հաղթում է իր ընկեր ու սպասավոր Հասանի զոհողության շնորհիվ: Հաղթանակն անդառնալիորեն փոխում է տղաների կյանքը՝ բաժանելով նրանց մինչև այն պահը, երբ Ամիրի համար «կրկին լավը դառնալու հնարավորություն կար»:

Գաղտնիքներ, զոհողություններ, նվիրվածություն և դավաճանություն, հայրենիքի կարոտ և օտարության մեջ ապրող մարդու դժբախտություն, ինտեգրվելու ճիգեր և չինտեգրվելու ցավ, ազգային դիմագիծը պահելու դժվարություն և չպահելու անդառնալիություն, վերադառնալու, մեղքերը քավելու հնարավորություն և չքավելու աններելիություն: 

Քաղցր հեքիաթային, արևելյան տաք ու գրավիչ պատում և անակընկալ պայթյուն. այսպես է սկսվում վեպը, այսպես է ազդում և տպավորում՝ անտարբեր չթողնելով ոչ ոքի:

Վեպի հիման վրա նաև ֆիլմ է նկարահանվել 2007 թ.: Այս ֆիլմն Աֆղանստանում արգելեցին. «Ֆիլմի շատ տեսարաններ բավական կասկածելի են: Դրանք կարող են խնդիրներ ստեղծել կառավարության և աֆղան ժողովրդի համար»,- ասվում էր Աֆղանստանի մշակույթի նախարարության պաշտոնական հայտարարության մեջ:

KCXgU - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Խալեդ Հոսեյնին իր հաջողությանը երախտագիտությամբ պատասխանեց. «Ես չեմ դադարում զարմանալ այն բանի վրա, թե ինչպես են մարդիկ արձագանքում իմ վեպին: Բայց ինձ թվում է, որ պատճառը վեպումս առկա հզոր էմոցիոնալ կողմն է: Այդ թեմաները՝ մեղք, ընկերություն, ներում, կորուստ, մեղքերը քավելու պահանջ, ավելի լավը լինելու ցանկություն, դրանք աֆղանական թեմաներ չեն, այլ համամարդկային՝ բնորոշ բոլորին՝ անկախ էթնիկական, մշակութային կամ կրոնական պատկանելությունից»:

«2003 թ., երբ ես արդեն ավարտել էի վեպը, բայց դեռ չէր տպագրվել, ես իմ հերոսի հետքերով գնացի Քաբուլ: Վերջին անգամ ես այդ քաղաքը տեսել էի, երբ 11 տարեկան էի, այդ ժամանակ 38 էի: Երբ ես տեսա քաղաքը, մի քանի տող հիշեցի «Օդապարուկ թռցնողը» վեպից, և դրա հերոսի՝ Ամիրի մտքերը դարձան իմ մտքերը: Ինչպես և նա, ես էլ վերադարձա Քաբուլ, երբ արդեն մեծ էի, որ տեսնեմ իմ հայրենիքը: Գրողները գրում են այն, ինչ զգացել են, իսկ ես պատրաստվում էի զգալ այն, ինչ գրել էի: Ամեն օր ես տեսնում է վայրեր և բաներ, որ ամիսներ առաջ տեսել էի Ամիրի աչքերով»: 

Խալեդ Հոսեյնի

2007-ին տպագրվում է Խալեդ Հոսեյնիի երկրորդ վեպը: Այն կրկնեց «Օդապարուկ թռցնողի» հաջողությունը:

Այս վեպը անկեղծ ու հուզիչ գիրք է Աֆղանստանի ոչ վաղ անցյալի մասին` այս անգամ կանանց աչքերով: Վեպի հիմնական թեման Աֆղանստանում կանանց իրավունքների ոտնահարումն է, նրանց հանդեպ բռնությունն ու դաժանությունը: Զրուցելով Քաբուլի բազմաթիվ կանանց հետ և լսելով նրանց հոգեկեղեք պատմությունները՝ Հոսեյնին գրել է «Հազար չքնաղ արևները» և նվիրել այն Աֆղանստանի կանանց: Վեպը օգնում է ավելի լավ հասկանալու Աֆղանստանի դժնդակ պատմությունը, մշակույթն ու ժառանգությունը, իսկ անմարդկային պայմաններում ապրող ժողովրդի հերոսությունը կարող է միայն հիացմունք առաջացնել:

d92iy4mnb6aerpfu - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Եվ Արձագանքեցին Լեռները. 2013

Սա հեղինակի երրորդ և նախորդներից ոճական և սյուժետային կառուցվածքի առումներով տարբերվող գիրք է: Գիրքը նման է կարճ պատմությունների հավաքածուի, ընդ որում՝ 9 գլուխներից յուրաքանչյուրը պատվում է առանձին կերպարի կողմից։ Սյուժեի առանցքային գիծը 10 տարեկան Աբդուլլայի և նրա 3 տարեկան քրոջ՝ Փարիի ճակատագիրն է։ Հայրը որոշում է աղջնակին վաճառել Քաբուլում բնակվող մի անզավակ զույգի։ Հենց այս որոշումն էլ իրար է կապում բոլոր պատմությունները։

Խալեդ Հոսեյնիի այս բեսթսելլերը թարգմանվել է նաև հայերեն՝ 2016 թ. թարգմանիչ՝ Անուշ Սեդրակյան:

default 1 - Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը [կամ ինչպես բեսթսելլեր հեղինակել]

Հատվածներ

Ո՞վ է համարձակվել,— որոտաց դևի ձայնը, երբ Բաբան քարեր շպրտեց դևի ամրոցի դարպասին:
Բաբա Այուբը տվեց իր անունը և ավելացրեց.
— Ես եկել եմ Մայդան Սաբզ գյուղից:
— Ի՞նչ է, թշվառակա՛ն, մա՞հդ ես ուզում: Ով համարձակվում է խանգարել ինձ իմ սեփական տանը, պիտի մեռնի: Ի՞նչ է ուզածդ:
— Ես եկել եմ քեզ սպանելու:
Դարպասից այն կողմ լռություն տիրեց: Հետո դուռը ճռնչալով բացվեց, և երևաց դևը՝ Բաբա Այուբին վախեցնելով իր մղձավանջային շուքով:
— Իսկապե՞ս,— որոտաց նա բամբ ձայնով:
— Իհա՛րկե,— ասաց Բաբա Այուբը,— մեզնից մեկը պիտի մեռնի:

— Քո որդին քեզ չի հիշում,— շարունակեց դևը:— Սա է իր կյանքը այժմ, և դու տեսար, որ նա երջանիկ է: Այստեղ նա ունի լավ ուտելիք, հագուստ, ընկերություն և սեր: Նրան ուսուցանում են արվեստներ, լեզուներ, իմաստություն, գթասրտություն: Նա ոչնչի կարիք չունի: Երբ մեծանա, կարող է հեռանալ. նա ազատ է: Ես կարծում եմ, որ նա բարություն կպարգևի բոլորին և վշտի մեջ տոչորվողներին կընծայի երջանկություն:
— Ուզում եմ տեսնել նրան,— ասաց Բաբա Այուբը:— Ուզում եմ տուն տանել:
— Իսկապե՞ս ուզում ես:
Բաբա Այուբը նայեց դևին:

Ո՞րն է Խալեդ Հոսեյնիի հաջողության գաղտնիքը, գուցե նրբաթել, անկեղծ պատումի վարպետությո՞ւնը, գուցե արևմուտքցու հայացքով արևելքցու հոգու խորքերը թափանցելու և ներկայացնելու կարողությո՞ւնը, գուցե փոքր ազգի դժբախտություններով համամարդկային ցավերի բաց նյարդերին շոշափելու ո՞ւժը, գուցե այդ ամենը միասի՞ն:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա