Logo

Զլատանը՝ Չիմաևին. «Գայլը թույլ է վագրից և առյուծից, սակայն կրկեսում հանդես չի գալիս: Առա՛ջ, Խամզաթ»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:30 / 09.04.2022Խառը մենամարտեր
null

Շվեդիայի հավաքականի և «Միլանի» լեգենդար ֆուտոլիստ Զլատան Իբրահիմովիչը աջակցության խոսքեր է ասել իր հայրենակից Խամզաթ Չիմաևի հասցեին, ով առավոտյան մենամարտելու է բրազիլացի Գիլբերտ Բյորնսի հետ:

«Գայլը թույլ է վագրից և առյուծից, սակայն կրկեսում հանդես չի գալիս: Առա՛ջ, Խամզաթ»,- գրել է շվեդ հարձակվողն Instagram-ում:

Նշենք, որ Չիմաևի «Borz» մականունը չեչեներեն լեզվով գայլ է նշանակում: 

Վաղ առավոտյան Ամերիակայի Ջեքսոնվիլ քաղաքում մեկնարկելու է UFC 273 մրցաշարը, որի կիսամիջին քաշային կարգում էլ հենց մենամարտելու է 27-ամյա մարտիկը:

Հավելենք, որ UFC 273-ի 2 քաշային կարգում չեմպիոնական գոտու մենամարտ է լինելու:

Թեթևագույն քաշային կարգ - Ալջեմեյն Ստեռլինգ, ԱՄՆ (չեմպիոն) - Պյոտր Յան, Ռուսաստան (հավակնորդ)

Կիսաթեթև քաշային կարգ - Ալեքսանդր Վոլկանովսկի, Ավստրալիա (չեմպիոն) - Չեն Սոն Ջոն, Հարավային Կորեա (հավակնորդ)
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա