Logo

Խաշմանյան․ «Ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության հետևանքով»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 11.07.2019Հայկական ֆուտբոլ
dfdf - Խաշմանյան․ «Ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության հետևանքով»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:03

-

-

«Ալաշկերտի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Եվրոպա լիգայի գավաթի խաղարկության որակավորման 1-ին փուլում «Մակեդոնիայի» նկատմամբ հաղթանակից հետո (3-1) պատասխանել է լրագրողների հարցերին:

«Ցանկացած խաղ դժվար է, հեշտ հանդիպում չկա: Պատրաստ էինք նրան, որ բարդ է լինելու, ինչը ցույց տվեց մրցավեճը: Ճիշտ է, հաղթեցինք, կարող էինք ավելի խոշոր հաշվով առավելության հասնել, սակայն ոչ պարտադիր գոլ բաց թողեցինք անփութության հետևանքով։

Ֆուտբոլում չես կարող 90 րոպե այնպես անել, որ մրցակիցդ պահ չունենա: Կարևորն այն է, թե այդ պահերը ինչից են ստեղծվում: Մրցակիցն իր ուժերով պահեր չստեղծեց: Ֆուտբոլիստներին կասենք, որ նման անփութություն չի կարելի թույլ տալ: Կարող էինք էլի գոլեր խփել, կար շտապողականություն գրոհի եզրափակիչ հատվածում: Փորձում էինք առավելագույնս արագ խաղալ, բայց դա մի բան է, շտապողականությունը՝ լրիվ այլ բան:

Մենք ավելի ուժեղ ենք լինելու, ունենք նորեկներ, սակայն խնդիրն այն է, որ դեռ պատրաստ չեն: Երբ նրանք պատրաստ լինեն, ավելի կուժեղացնեն թիմը: Դեռ ոչինչ որոշված չէ: Ամեն ինչ հայտնի կդառնա պատասխան խաղում:

Ինչ ես եմ գլխավորում թիմը, Նիկիտա Տանկովը խաղում է հիմնական կազմում: Չեմ կարող ասել՝ ինձնից առաջ ինչու չի խաղացել առաջին թիմում կամ մեկնարկային կազմում: Այս պահին չունենք ուրիշ հարձակվող, որը կլինի ավելի ագրեսիվ ու արագ: Միակ հարձակվողը Նիկիտա Տանկովն է:

Երբ հաշիվը 1-1 էր, ավելացրինք ու ռիսկի դիմեցինք: Այդ հաշիվը ձեռնտու չէր: Մենք գիտեինք՝ այդ հաշվի պայմաններում ինչպես խաղալ: Ռիսկի դիմեցինք, սակայն այդ ռիսկն արդարացվեց: Ինչ վերաբերում է Դանիլո Սեկուլիչին, ապա նորմալ է, որ նա հաճախ էր հայտնվում մրցակցի տուգանային հրապարակում: Կառանձնացնեմ նաև Տարոն Ոսկանյանին, Գագիկ Դաղբաշյանին, ովքեր նույնպես միշտ աշխատում էին մասնակցել հարձակմանը: Եթե նրանք չմիանային, չէինք կարողանա եզրերից ակտիվացնել մեր գործողությունները:

Շատ լավ եմ գնահատում պաշտպանության կենտրոնում Իշխանյան-Մկոյան համագործակցությունը, բայց դեռ ավելացնելու տեղ կա: Թե՛ մենք, թե՛ մրցակիցը խաղային փորձի պակաս ունեինք, չեմ հաշվում ընկերական հանդիպումները: Ֆուտբոլիստների համագործակցությունն աստիճանաբար ավելի լավ ու արդյունավետ կլինի:

Արթուր Ավագիմյանի հետ մեծ հույսեր ենք կապում: Ինչպես նշել եմ, դեռ ունենք համալրման կարիք՝ ոչ թե այսօրվա կամ վաղվա, այլ ամբողջ մրցաշրջանի համար: Եթե ուզում ենք լինել մրցունակ ու լինել այն «Ալաշկերտը», որը եղել է տարիներ շարունակ, անհրաժեշտ է կատարել այդ համալրումները:

Լավ էինք ուսումնասիրել մրցակցին, նրա ֆուտբոլիստներին: «Մակեդոնիայի» 2 կամ 2,5 խաղ էինք նայել, բայց փորձեցինք չեզոքացնել նրանց առաջատար խաղացողներին: Դա որոշ չափով ստացվեց, հիմնականում կիսապաշտպանության գծի ֆուտբոլիստների՝ Գրիգորյանի, Հայրապետյանի ու Սեկուլիչի ջանքերով»,- ասել է Խաշմանյանը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա