Logo

Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 19.07.2019Հայկական ֆուտբոլ
67259182 1273515676160568 1288476590933540864 o - Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 04:02

-

-

Եվրոպա լիգայի մրցաշարում Հայաստանը ներկայացրած 3 ակումբներից երկուսը՝ «Ալաշկերտն» ու «Փյունիկը», պատասխան հանդիպումներում հաղթանակներ տոնելով, որակավորման 2-րդ փուլի ուղեգիր նվաճեցին, իսկ «Բանանցը» հերթական անգամ անփառունակ մրցելույթով դուրս մնաց հետագա պայքարից: Հաջորդ փուլում «Ալաշկերտը» կմրցի ռումինական «Ստյաուայի» հետ, իսկ «Փյունիկի» մրցակիցը կլինի չեխական «Յաբլոնեցը»:

Հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումներն ավելի հաջող էին Հայաստանի ներկայացուցիչների համար, որոնք տոնեցին 2 հաղթանակ, կրեցին մեկ պարտություն: Հայկական թիմերը խփեցին 5 գնդակ, սեփական դարպասը բաց թողեցին 6 գոլ: Ընդհանուր առմամբ եվրագավաթների ընթացիկ խաղարկությունում անցկացրած 8 հանդիպումներից 4-ում հայկական թիմերը հաղթել են, մեկն ավարտել են ոչ-ոքի, 3-ում պարտվել են: Մեր ֆուտբոլիստները 14 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 17 գնդակ:

Banants vs Chukarichki macth5 960x640 - Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը

Ֆուտբոլիստ, որը հայկական ակումբների «դահիճն» է դարձել եվրագավաթներում

2․ «Ալաշկերտը», 5-րդ անգամ մասնակցելով եվրագավաթների մրցաշարերին, 4-րդ անգամ հաղթահարեց առաջին փուլի արգելքը: Նախկինում ալաշկերտցիները 2015/16թթ. Եվրոպա լիգայի մրցաշարում հաղթահարել էին շոտլանդական «Սենթ Ջոնսթոնի» արգելքը (1-0, 1-2), իսկ հաջորդ երկու մրցաշրջաններում Չեմպիոնների լիգայի մրցաշարում հաղթող էին դուրս եկել Անդորրայի «Սանտա Կոլոմայի» հետ մրցավեճում (2016/17թթ.՝ 0-0, 3-0, 2017/18թթ.՝ 1-0, 1-1):

Միայն նախորդ մրցաշրջանում «Ալաշկերտին» չհաջողվեց հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի արգելքը՝ երկու հանդիպումներում էլ միևնույն 0-3 հաշվով պարտվելով շոտլանդական «Սելթիկին»: Բայց տեղափոխվելով Եվրոպա լիգա՝ ալաշկերտցիները Չեռնոգորիայի «Սուտյեսկայի» հետ մրցավեճում (1-0, 0-0) հաջորդ փուլի ուղեգիր նվաճեցին:

3․ «Ալաշկերտը» եվրագավաթներում խոշոր հաշվով 2-րդ հաղթանակը տոնեց, որն առաջինն էր մրցակցի հարկի տակ: Այդ կարգի առաջին հաղթանակն «Ալաշկերտը» տոնել էր 2016/17թթ. Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում Անդորրայի «Սանտա Կոլոմայի» նկատմամբ՝ 3-0:

67316979 1274262279419241 6389606044347138048 n 960x638 - Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը

«Ալաշկերտը» երկու խաղերի արդյունքում «Մակեդոնիային» հաղթեց 6-1 հաշվով (տեսանյութ)

«Մակեդոնիան» այն թիմն էր, որի նկատմամբ «Ալաշկերտը» եվրագավաթներում 2 խաղերի ընդհանուր արդյունքով (6-1) ամենամեծ առավելությանը հասավ: Մինչ այդ ամենամեծ առավելությունը գրանցվել էր «Սանտա Կոլոմայի» հետ հանդիպումներում (3-0):

4․ «Փյունիկը», 20-րդ անգամ մասնակցելով եվրագավաթների խաղարկությանը, 8-րդ անգամ հաջողությամբ հաղթահարեց առաջին փուլի արգելքը: «Շկուպին» մակեդոնական 4-րդ թիմն էր, որի հետ մրցավեճում էլ «Փյունիկը» հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց: Մինչ այդ, փյունիկցիները մակեդոնացիների հետ դիմակայությունում պայքարից դուրս էին մղել «Պոբեդային» (2004/05թթ. ՉԼ՝ 3-1, 1-1), «Տետեքսին» (2013/14թթ. ԵԼ՝ 1-1, 1-0) և «Վարդարին» (2018/19թթ. ԵԼ՝ 1-0, 2-0):

«Ալաշկերտն» էլ առաջին անգամ մրցելով Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցչի հետ՝ երկու հանդիպումներում էլ հաղթեց «Մակեդոնիային»: Եվ միայն «Միկային» 2010/11թթ. Եվրոպա լիգայի որակավորման 2-րդ փուլում չի հաջողվել հաղթահարել մակեդոնական «Ռաբոտնիչկիի» արգելքը (0-1, 0-0):

67255411 2421959434577617 1374933423608561664 n 960x640 - Խաշմանյանը ռեկորդային ցուցանիշ գրանցեց՝ գերազանցելով Բիչախչյանի արդյունքը

«Փյունիկը» հաղթեց «Շկուպիին» և կմրցի չեխական թիմի դեմ (տեսանյութ)

Մակեդոնական 6 թիմերի հետ անցկացրած 12 հանդիպումներում հայկական 3 ակումբները տոնել են 7 հաղթանակ, 4 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են 1 պարտություն, խփել են 20 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 9 գնդակ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա