Logo

Խորեն Բայրամյանը «Լոկոմոտիվի» դեմ խաղում դարձել է փայլուն ասիստի հեղինակ (տեսանյութ)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:50 / 11.04.2022Հայկական ֆուտբոլ
Խորեն Բայրամյան

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 24-րդ տուրում «Ռոստովը» սեփական հարկի տակ 4:1 հաշվով առավելության է հասել Մոսկվայի «Լոկոմոտիվի» նկատմամբ:

«Ռոստովի» կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը՝ դառնալով հիանալի գոլային փոխանցման հեղինակ:

Բայրամյանը 61-րդ րոպեին կտրող փոխանցումով Դմիտրի Պոլոզին դուրս է բերել մրցակցի դարպասապահի առջև գրեթե մեն-մենակ, որից հետո ռուս հարձակվողը գնդակը մխրճել է դարպասը:

«Ռոստովը» վաստակած 28 միավորով 10-րդն է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա