Logo

Խորվաթ պաշտպանը՝ «Բարսելոնայի» նշանառության տակ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
23:20 / 13.04.2022ՍՊՈՐՏ
null

«Բարսելոնան» հետաքրքրված է «Շտուտգարտի» և Խորվաթիայի ազգային հավաքականի ձախ պաշտպան Բորնա Սոսայի ծառայություններով՝ հաղորդում է Sport.es-ը։

Ըստ աղբյուրի՝ կատալոնական ակումբը դիտարկում է ֆուտբոլիստին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ թիմ հրավիրելու տարբերակը։ Սոսայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու «Տոտենհեմը»։

Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա պաշտպանը «Շտուտգարտի» կազմում անցկացրած 25 խաղում դարձել է 2 գոլի ու 8 գոլային փոխանցման հեղինակ։ Ակումբի հետ նրա պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա