Logo

Խորեն Բայրամյանը՝ «Ռոստով» – «Ռուբին» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.11.2021Հայկական ֆուտբոլ
Խորեն Բայրամյանը՝ Ռոստով Ռուբին խաղի լավագույն ֆուտբոլիստ - Խորեն Բայրամյանը՝ «Ռոստով» - «Ռուբին» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Ռոստովը» 5-1 հաշվով կամային հաղթանակ է տոնել «Ռուբինի» նկատմամբ: Տանտերերի ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:

Մրցաշարի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Բայրամյանը ճանաչվել է հանդիպման լավագույն խաղացող:

Նշենք, որ Բայրամյանի համար այս գնդակն առաջինն էր Ռուսաստանի առաջնությունում 2020 թվականի նոյեմբերից հետո: Նա ավարտեց առանց գոլերի 21-խաղյա շարքը մրցաշարում: Հետաքրքիր է նաև այն, որ Բայրամյանը գրավել է «Ռուբինի» դարպասը թիմի դեմ Պրեմիեր լիգայում անցկացրած վերջին 3 խաղերում:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Тинькофф РПЛ (@premierliga)

«ՌՈՍՏՈՎ» – «ՌՈՒԲԻՆ»՝ 5-1. ԽԱՂԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա