Logo

«Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 29.07.2021ՍՊՈՐՏ
Բացառիկ
1 BenWhite Leeds - «Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

«Արսենալը» «Բրայթոնի» հետ համաձայնացրել է կենտրոնական պաշտպան Բեն Ուայթի տեղափոխությունը 50 մլն ֆունտ ստեռլինգի դիմաց։ Գործարքի ավարտը միայն ժամանակի հարց է։ Անգլիայում չեն կասկածում, որ մինչև նոր մրցաշրջանի մեկնարկը 23-ամյա պաշտպանը կդառնա լոնդոնյան ակումբի խաղացող: «Զինագործների» ոչ բոլոր երկրպագուներն են ուրախ այս տրանսֆերի համար։ Նրանցից ոմանք արդարացիորեն մատնանշում են 20-ամյա կենտրոնական պաշտպան Վիլյամ Սալիբային, որին Միկել Արտետան ընդհանրապես շանս չտվեց իրեն դրսևորելու։ Սալիբան էլ տեսնելով, որ իրեն չեն վստահում Լոնդոնում, վարձակալական հիմունքներով տեղափոխվեց Մարսելի «Օլիմպիկ»։
Հարց է առաջանում՝ «Արսենալի» ինչի՞ն էր պետք Բեն Ուայթը, երբ թիմը արդեն ուներ խոստումնալից ֆուտբոլիստ այդ դիրքում։
Պատճառները մի քանիսն են։

Կոփված «անգլիական ֆուտբոլի ռինգում»

Չնայած հատկապես պաշտպանի համար երիտասարդ տարիքին, Ուայթն արդեն բավականին փորձառու խաղացող է: Նա անցել է Անգլիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլի բոլոր փուլերով։ 2017 թվականից «Բրայթոնը» վարձակալությամբ գործուղել է իր սանին։ Սկզբում Բենը խաղում էր երկրորդ լիգան ներկայացնող «Նյուպորտում», ապա առաջին լիգան ներկայացնող «Պիտերբորոում»։ «Լիդս» տեղափոխությունը, որն այդ պահին Չեմպիոնշիփում էր, զգալի աճ էր երիտասարդ պաշտպանի համար։ «Սիրամարգերի» կազմում ֆուտբոլիստը մասնակցել է մրցաշրջանի բոլոր 46 հանդիպումներին առանց փոխարինման և օգնել թիմին Պրեմիեր լիգա դուրս գալ 1-ին հորիզոնականով:

Սալիբան այդ առումով զիջում է անգլիացի գործընկերոջը։ Մինչև «Արսենալ» տեղափոխությունը նա խաղացել էր «Սենտ-էտյենում», իսկ Լոնդոն գալուց հետո տեղ չգտնելով մեկնարկային կազմում՝ նորից վարձակալությամբ մեկնել է Ֆրանսիա, այս անգամ՝ «Նիս»։ Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նույնպես ֆրանսիացին ընտրեց Լիգա 1-ի թիմ ու գործուղման գնաց «Մարսել»։

potensi kedatangan ben white bisa buat william saliba tinggalkan arsenal - «Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Համաձայնեք անգլիական ու ֆրանսիական լիգաները շատ տարբերություններ ունեն։ Առավել ևս Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող պաշտպանի համար կարևոր է փորձը անգլիական ֆուտբոլի համակարգում։ Ֆուտբոլային միկրոմենամարտերը, ուժային պայքարն ու տակտիկական գրագիտությունն ավելի զարզացած են հենց Անգլիայում խաղացող պաշտպանների շրջանում։ Այս տեսանկյունից Բեն Ուայթը գերազանցում է Սալիբային։

Բենը հիացրել էր «Խելագարին»

Ուայթը շատ էր տպավորել «Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսային, որը չէր ցանկանում բաժանվել ֆուտբոլիստից։ «Սիրամարգերը» «Բրայթոնին» առաջարկեցին 25 մլն․ ֆունտ ստեռլինգ, սակայն այդ առաջարկը մերժվեց։ «Բրայթոնում» հասկացան, որ իրենց սանը վերջապես պատրաստ է օգուտ տալ թիմին, դրա համար էլ որոշեցին ֆուտբոլիստին պահել թիմում։ Ակումբում նաև հասկանում էին, որ ապագայում ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրությունը մեծանալու է, այդ պատճառով նրա հետ նոր պայմանագիր կնքեցին մինչև 2024 թվականը: Այդպես, «Ճայերը» կարող էին ավելի թանկ վաճառել նրան, երբ նման հնարավորություն լինի:

Մեր ընտրանին

Ուայթը բազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստ է

Բենը ուշադրություն է գրավում իր ունիվերսալությամբ։ Նա հավասարապես լավ է դադարեցնում մրցակիցների հարձակումներն ու զարգացնում է թիմի գրոհները: Թե՛ Բիելսան, թե՛ Գրեմ Փոթերը («Բրայթոնի» գլխավոր մարզիչ) հաճախ են Ուայթին օգտագործել հենակետային կիսապաշտպանի դիրքում, որտեղ նա նույնպես վատ չէր խաղում։ «Բրայթոնում» ֆուտբոլիստը նաև մի քանի հանդիպում է անցկացրել աջ ֆուլբեքի դիրքում։ Ակումբային մակարդակում իր ելույթներով ֆուտբոլիստը արժանի էր Անգլիայի հավաքական հրավիրվելուն։ Ի սկզբանե Բենը «Երեք առյուծների» ԵՎՐՈ 2020-ի հայտացուցակում չկար, սակայն, այնուամենայնիվ, մեկնեց մրցաշարին ՝ փոխարինելով վնասվածք ստացած Տրենտ Ալեքսանդր-Առնոլդին: Ճիշտ է, ԵՎՐՈ-ում պաշտպանը այդպես էլ դաշտ դուրս չեկավ։

Նա ավելի ուժեղ է, քան թվում է

Բենը շատ որակներ ունի, որով գրավել է եվրոպական մի շարք ակումբների ուշադրությունը։

«Քրիսթալ Փելասի» հետ խաղում թվում է, թե «Բրայթոնի» խաղացողները քիչ թե շատ փակ են փոխանցման համար։

e8156ee0f11eb94d4bb5315d3152d - «Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Իրավիճակը փոխում է Բենը ՝ դաշտը գերազանց տեսնելու ունակության շնորհիվ։ Ուայթը չի փոխանցում գնդակը պայքարի մեջ գտնվող խաղընկերներին։ Դրա փոխարեն գրոհ կազմակերպելու համար տարածություն է ստեղծում՝ գնդակը փոխանցելով ձախ եզրում գտնվող Դեն Բյորնին:

93228ee0f11eb94d4bb5315d3152d 960x540 - «Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Հերթական օրինակը, արդեն «Արսենալի» դեմ խաղի ժամանակ։ Ուայթը օգտագործում է իր համար խորթ ձախ ոտքը ու գերազանց փոխանցմամբ «խաղից դուրս է թողնում» մրցակցի թիմի կեսին։

c848aee0f11eb94d4bb5315d3152d - «Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Ուայթի ուժեղ կողմերից մյուսը ՝ դրիբլինգն է։ Օրինակը կարող ենք տեսնել Լեսթերի դեմ խաղում։ Բենը աջ եզրում ստանում է գնդակը, ակնհայտ տարբերակի՝ փոխանցման փոխարեն, Ուայթը միացնում է տուրբոռեժիմը և հասնում մրցակցի տուգանային հրապարակի մատույցներ:

0091aee1011eb94d4bb5315d3152d 1 - «Խորհրդավոր Բենը»․«Արսենալի» գլխավոր տրանսֆերային թիրախը

Ի՞նչ կտա «Արսենալին» նորեկը

Առաջին հերթին արագություն երկու կիսադաշտում։ Պաշտպանն ունի դրիբլինգ ու գրոհ ստեղծելու ունակություն, ինչը թույլ է տալիս նրան ոչ միայն ընտրել փոխանցման ճիշտ պահը, այլև ստեղծել գոլային պահ։ Նախորդ մրցաշրջանում նա կատարել է 24 հաջող անցում։ Սա լավագույն արդյունքն է լիգայում իր դիրքի խաղացողների շրջանում։

Ի դեմս Ուայթի՝ «Արսենալը» կստանա Դավիդ Լուիսին լիարժեք փոխարինողի և, հնարավոր է՝ նույնիսկ ավելի որակյալ խաղացողի։ Օրինակ, վերջին 2 մրցաշրջանում Բենը ոչ մի սխալ չի գործել, որը կբերի սեփական դարպասին գրոհի կամ հարվածի։ Բրազիլացին նույն ժամանակահատվածում նման 4 սխալ է գործել։

Երկրպագուների մտավախությունները հասկանալի են. 50 մլն․ ֆունտ ստեռլինգը շատ է ֆուտբոլիստի համար, որը միայն 1 մրցաշրջան է անցկացրել էլիտար դիվիզիոնում: Բայց մյուս կողմից էլ Ուայթն ունի բոլոր հատկանիշները, որոնք գնահատում է Արտետան։ Այդ միությունը կարող է շահավետ լինել 2 կողմերի համար։ Ֆուտբոլիստը հնարավորություն կստանա զարգանալ և առաջադիմել, իսկ մարզիչը ՝ կառուցել մրցակցային թիմ, որին վաղուց սպասում են Լոնդոնի կարմիր հատվածում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա