Logo

Խորհուրդ է տալիս Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 28.09.2018Կինո
f - Խորհուրդ է տալիս Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան

Շարունակելով ռեժիսորների կողմից խորհուրդ տրվող ֆիլմացանկերն, այս անգամ VNews -ը ձեզ է ներկայացնում Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլայի ամենասիրելի ֆիլմերից 5-ը, որոնք, ըստ ռեժիսորի, պետք է դիտի յուրաքանչյուր ոք:

1. Մեր կյանքի լավագույն տարիները/Лучшие годы нашей жизни/The Best Years of Our Lives, 1946

ռեժ.՝Ուիլյամ Ուայլեր 

դերերում՝Ֆրեդերիկ Մարչ, Դենա Էնդրյուս ևն

Ֆիլմի կենտրոնում ամերիկյան բանակի երեք սպաեր են, որոնք պատերազմի ավարտից հետո տուն են վերադառնում, սակայն  Էլը, Ֆրեդը և Հոմերն այլևս առաջվանը չեն, ինչպես նաև առաջվանը չեն նրանց ընտանիքի անդամները: Էլը ունի կին և երեխաներ, որոնք մեծացել են և ձևավորվել որպես անհատ, իսկ հայրը ջանք չի խնայում, որ նորից ձեռք բերի երեխաների սերն ու վստահությունը: Ֆրեդը ունի կին, որը իր բացակայության ժամանակ հեռացել է նրա ծնողներից և սկսել է հյուրանոցում ապրել: Ֆրեդը նկատում է, որ կինն այլևս հետաքրքրված չէ նրանով, քանի որ վերջինս անհաջողակ է և լուրջ ֆինանսական խնդիրներ ունի: Այս խնդիրներին ավելանում է ևս մեկը. Ֆրեդը սիրահարվում է Էլի դստերը: Հոմերի մոտ վիճակն էլ ավելի ողբերգական է. պատերազմի ժամանակ նա կորցրել ձեռքերը, իսկ տանը նրան սպասում է սիրելին…

1947 թ. ֆիլմը հաղթել է Օսկարի՝ 7 անվանակարգերում:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

2. Անձրևի տակ պարողները/Поющие под дождем/Singin’ in the Rain, 1952

ռեժ.՝Սթենլի Դոնեն, Ջին Քելլի ևն

դերերում՝Դեբի Ռեյնոլդս, Ջին Քելլի ևն

Ֆիլմը համր կինոյի աստղի՝ Դոն Լոքվուդի մասին է, որը անընդհատ ընկնում է հիշողությունների գիրկը, քանի որ կարոտում է երբեմնի փառքը և անցյալում ապրած պահերը: Լոքվուդը լուրջ խնդրի առաջ է կանգնած. ձայնավոր կինոյի ի հայտ գալուն պես նա իրեն էլ ավելի է ստվերում զգում…

Դոնը պետք է փորձի ժամանակին համընթաց քայլել:

Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: 

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա