Logo

Խոսելուն կարող է տեղափոխվել «Ռեալ»

20:49 / 19.05.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ուժեղացնել թիմի կազմը, հայտնում է Relevo-ն:

Մայրաքաղաքային ակումբի տրանսֆերային թիրախում է հայտնվել կատալոնական «Էսպանյոլի» իսպանացի հարձակվող Խոսելուն: «Արքայական ակումբը», սակայն, բանակցություններ դեռ չի սկսել: Պատճառն այն է, որ «Էսպանյոլը» պայքար է մղում՝ Լա լիգայում տեղը պահպանելու համար, և «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը որոշել է սպասել:

Եթե «Էսպանյոլը» դուրս մնա բարձրագույն խմբից, ապա ֆինանսական մեծ կորուստներ կկրի, և դա կարող է փոխհատուցվել 33-ամյա հարձակողի տրանսֆերային իրավունքի վաճառքով:

Ընթացիկ մրցաշրջանում Խոսելուն «Էսպանյոլի» կազմում մասնակցել է 35 խաղի, խփել 16 գոլ, կատարել 4 գոլային փոխանցում: Tranfermarkt-ը 6 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա