Logo

Kicker. Մխիթարյանը «Բորուսիայի» նոր ռեկորդ է սահմանել

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 11.04.2016ՍՊՈՐՏ
Heno vs Schalke - Kicker. Մխիթարյանը «Բորուսիայի» նոր ռեկորդ է սահմանել

Գերմանական Kicker-ը հաղորդում է, որ «Շալկեի» դեմ խաղում /2-2/ Հենրիխ Մխիթարյանի գոլային փոխանցումը ռեկորդային էր «Բորուսիայի» համար: 1988/89 մրցաշրջանից ի վեր, երբ սկսել են վարել գոլային փոխանցումների վիճակագրություն, դորտմունդյան ակումբի դեռ ոչ մի ֆուտբոլիստ չի կարողացել Բունդեսլիգայի մեկ մրցաշրջանի ընթացքում կատարել 16 գոլային փոխանցում:

Նշենք, որ սա Kicker պարբերականի սեփական հաշվարկն է: Մյուս աղբյուրների, մասնավորապես Bundesliga.com-ի և WhoScored.com-ի հաշվարկով Հենրիխ Մխիթարյանը դարձել է 12 գոլային փոխանցման հեղինակ: Երեկվա խաղում վերջիններս հայ կիսապաշտպանի օգտին գոլային փոխանցում չեն գրանցել, քանի որ նրա փոխանցումից հետո գնդակը դիպչել է մրցակցի ֆուտբոլիստին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա