Logo

Kicker. «Ռանոսի նորամուտը Հայաստանի հավաքականում տպավորիչ էր»

18:35 / 31.03.2023Հայկական ֆուտբոլ
null

Գերմանական Kicker պարբերականն անդրադարձել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, Մյունխենի «Բավարիայի» երիտասադրական թիմի հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսին:

««Բավարիայում» կան աշխարհի չեմպիոններ և աշխարհի տարբեր երկրներից տիտղոսակիր աստղեր: Սկսած այս շաբաթվա կեսերից նրա կազմում կա նաև ազգային թիմում ելույթ ունեցող ևս մեկ ֆուտբոլիստ, որին դեռ շատերը չեն ճանաչում:

Հրանտ-Լեոն Ռանոսը «Բավարիայի» 19-ամյա հարձակվողն է: Իհարկե, դեռ երկրորդ թիմում, որը ելույթ է ունենում Բավարիայի ռեգիոնալ լիգայում: Տաղանդավոր ֆուտբոլիստն այս մրցաշրջանի 26 խաղում 15 գոլ է խփել, և դա չի վրիպել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աչքից, որը նրան հրավիրել է միջազգային խաղերի:

Ռանոսը տպավորիչ նորամուտ է նշել Կիպրոսի հավաքականի դեմ ընկերական խաղում (2-2) և 0-1 հաշվի ժամանակ թիմին հաշվի մեջ առաջ է մղել 8 րոպեում՝ դառնալով դուբլի հեղինակ: Առաջին անգամ մասնակցելով միջազգային խաղերի՝ Ռանոսը գոհ և տպավորված վերադարձել է Մյունխեն. «Հայաստանում անցկացրած մի քանի օրը փայլուն էր: Մարզումները հիանալի անցան և, իհարկե, ես անսահման հպարտ եմ, որ առաջին խաղում կարողացա երկու գոլ խփել»,- ասել է նա:

Հստակ նպատակը պրոֆեսիոնալ ֆուտբոլն է

Հետաքրքիր է նաև, որ Ռանոսը Դորտմունդի «Բորուսիայում» ելույթ ունենալու փորձ նույնպես ունի: Նա 2018 թվականին այնտեղից է տեղափոխվել «Բավարիա»: Այդ ժամանակ նրա ազգանունը դեռ Մամեդով էր: Նրա պայմանագիրը «Բավարիայի» հետ լրանում է մրցաշրջանի ավարտից հետո, և հստակ նպատակը պրոֆեսիոնալ դառնալն է:

Ազգային թիմում Ռանոսը, հնարավոր է, կարող է ավելի շատ ուշադրություն գրավել, քան Ռեգիոնալ լիգայում, այդ պատճառով էլ նա ասում է. «Իհարկե, ես ցանկանում եմ կրկին այնտեղ լինել հունիսի որակավորման խաղերի ժամանակ և օգնել թիմին: Կարծում եմ՝ ես ցույց տվեցի, որ կարող եմ խաղալ այդ մակարդակում և ցուցադրել ուժեղ կողմերս»:

Հայաստանի հավաքականն առաջիկայում պետք է մրցի Ուելսի և Լատվիայի հավաքականների հետ, բայց առաջինը կուղևորվենք Հայմշտետեն, որտեղ «Բավարիայի» երկրորդ թիմը խաղալու է ուրբաթ երեկոյան:

«Հիմա ես կրկին կենտրոնացած եմ «Բավարիայի» վրա: Առջևում կարևոր խաղեր կան և ես ցանկանում լավագույն արդյունքները ցույց տալ»,- նշել է հարձակվողը:

Հնարավոր է, որ հետագայում նա հանդիպի Թոմաս Տուխելի հետ, քանի որ Յուլիան Նագելսմանի գլխավորությամբ Ռանոսին թույլատրվել է մարզվել գլխավոր թիմում՝ աշխարհի չեմպիոնների և մեծ տիտղոսների արժանացած աստղերի հետ»,- նված է Kicker-ի հոդվածում։

Հիշեցնենք, որ Ռանոսը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել էր Կիպրոսի թիմի դեմ Երևանում կայացած ընկերական խաղում (2-2)՝ դառնալով դուբլի հեղինակ։ Նա Հայաստանի հավաքականի պատմության առաջին ֆուտբոլիստն է, որը նորամուտի խաղում խփում է երկու գոլ:

Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 16-ին՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի D խմբի երրորդ տուրում հյուրընկալվելով Ուելսի հավաքականին:

Հրանտ-Լեոն Ռանոս․ «Շնորհակալությո՛ւն, Հայաստան» (ֆոտո)

Հրանտ-Լեոն Ռանոսի փառահեղ նորամուտը Հայաստանի հավաքականում

9 խաղ առանց հաղթանակի, ևս 4 նորեկ հավաքականում. Հայաստան - Կիպրոս խաղը՝ 10 փաստով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա