Logo

Կիելինի. «Կանխատեսելի էր Անգլիայի եզրափակիչ դուրս գալը, չէ՞ որ նրանք 7 խաղերից 6-ը տանն են անցկացրել»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 10.07.2021ՍՊՈՐՏ
Կիելինի. Կանխատեսելի էր Անգլիայի եզրափակիչ դուրս գալը չէ՞ որ նրանք 7 խաղերից 6 ը տանն են անցկացրել - Կիելինի. «Կանխատեսելի էր Անգլիայի եզրափակիչ դուրս գալը, չէ՞ որ նրանք 7 խաղերից 6-ը տանն են անցկացրել»
Խաղի մանրամասները

Եվրոպա, ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնություն, Եզրափակիչ Փուլ

11 Հուլիս 2021 - 23:00

1

Իտալիա

1

Անգլիա

0 - 1 Լյուկ Շոու - 2`

1 - 1 Լեոնարդո Բոնուչի - 67`

Իտալիայի հավաքականի պաշտպան Ջորջո Կիելինին խոսել է Անգլիայի հավաքականի դեմ ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչում կայանալիք խաղի մասին:

Իտալացի կենտրոնական պաշտպանի խոսքով՝ զարմանալի չէ, որ Անգլիայի հավաքականը եզրափակիչ է դուրս եկել:

«Կանխատեսելի էր, որ Անգլիայի հավաքականը ԵՎՐՈ 2020-ի եզրափակիչ դուրս կգա, քանի որ նրանք 7 խաղերից 6-ն անցկացրել են սեփական հարկի տակ»,- ESPN-ը մեջբերում է Կիելինիի խոսքը:

Իտալիայի հավաքականի պաշտպանը խոսել է նաև իտալացիների եզրափակիչ դուրս գալու մասին. «Սա երազանք է, որը մենք իրականություն ենք դարձրել երեք տարի շարունակ կատարած աշխատանքի արդյունքում:

Սկզբում, երբ Մանչինին ասաց, որ ԵՎՐՈ 2020-ում հաղթող դառնալը պետք է լինի մեր հիմնական նպատակը, մենք կարծեցինք, թե նա խելագար է: Իսկ նա այս տարիներին ստեղծեց թիմ, որն այժմ այդ նպատակին հասնելու վերջնագծում է»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա