Logo

Կիելինին առաջին գոլն է խփել MLS-ում (տեսանյութ)

13:30 / 05.03.2023ՍՊՈՐՏ
null

Ամերիկյան «Լոս Անջելես Գելեքսիի» իտալացի պաշտպան Ջորջիո Կիելինին առաջին գոլն է խփել MLS-ում:

38-ամյա ֆուտբոլիստը «Պորթլենդ Տիմբերսի» դեմ խաղի 24-րդ րոպեին հաղթել է պայքարը տուգանային հրապարակում և եզրափակել Կելին Ակոստի՝ ձախ եզրից կատարած փոխանցումը:

Սա Կիելինիի կարիերայի 52-րդ գոլն էր: Պաշտպանի կարիերայում ամենաարդյունավետը եղել են 2007/08 և 2009/10 մրցաշրջանները՝ 5-ական գոլով:

Հիշեցնենք, որ Կիելինին «Լոս Անջելես Գելեքսի» է տեղափոխվել 2022 թվականին: 2005-2022 թվականներին պաշտպանը խաղացել է Թուրինի «Յուվենտուսում» և 9 անգամ դարձել Իտալիայի չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա