Logo

Կիելինին երկարաձգելու է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, բայց ոչ մեկ տարով

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 02.08.2021ՍՊՈՐՏ
Giorgio Chiellini 01 scaled e1621106146206 - Կիելինին երկարաձգելու է պայմանագիրը «Յուվենտուսի» հետ, բայց ոչ մեկ տարով

Իտալիայի հավաքականի ավագ Ջորջիո Կիելինին, որի պայմանագրի ժամկետը Թուրինի «Յուվենտուսի» հետ ավարտվել է, պատրաստ է ակումբի հետ նոր պայմանագիր կնքել։

Ֆուտբոլային ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն Twitter-ի իր էջում տեղեկացնում է, որ Կիելինին երկու տարվա պայմանագիր է կնքելու «ծեր սինյորայի» հետ։ Այդ մասին կհայտարարվի շուտով։

Ռոմանոյի խոսքով՝ սա նշանակում է, որ Կիելինին պլանավորում է լինել Իտալիայի հավաքականում Քաթարում անցկացվելիք աշխարհի 2022 թվականի առաջնությանը։

Ջորջիո Կիելինին 2004 թվականից խաղում է «Յուվենտուսում»։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա