Logo

Կիելինին պատմել է Ալբայի հետ դրվագի մանրամասները

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 09.07.2021ՍՊՈՐՏ
Giorgio Chiellini Jordi Alba Italy Spain - Կիելինին պատմել է Ալբայի հետ դրվագի մանրամասները

Իտալիայի հավաքականի ավագ Ջորջո Կիելինին պատմել է, թե ինչ էր պատահել ԵՎՐՈ-2020-ի Իսպանիայի դեմ խաղի հետխաղյա հարվածաշարից առաջ Ժորդի Ալբայի հետ միջադեպում։

«Շատ ավել բան է ասվել այդ դրվագի մասին, քան այն, ինչ տեղի է ունեցել։ Մենք որոշեցինք, թե որ դարպասին են լինելու հարվածները, իսկ հետո մրցավարը մետաղադրամը նետելիս հարցրեց․ «կարմի՞րը, թե՞ կապույտը»։

Երբ նա (Ժորդի Ալբան) տեսավ կարմիրը, մտածեց, որ ինքը պետք է ընտրի։ Բայց ես կատակ արեցի՝ ասելով, որ դա իր ընտրությունը չէր»,-Կիելինիի խոսքն է մեջբերում Marca-ն։

Իտալացի պաշտպանը նաև պատմել է 11-մետրանոց հարվածաշարի մասին․

«Առաջին հարվածից հետո հուսահատ էի։ Մենք էմոցիաներ ենք կիսել միասին, որը հավերժ հիշվելու է։ Վերջում կային արցունքներ ու գրկախառնություններ»,-ասել է Կիելինին։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա